Հա

Մարզական

18/04/2021 - 12:10

Ալեկօ Իսկանդարեանը կազմակերպել է յայտնի մարզիկների ստորագրութիւններով մարզաշապիկների աճուրդ, որի հասոյթը կուղղւի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցութեանը

Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկօ Իսկանդարեանը յայտնել է, որ ապրիլի 18-25-ը կը կայանայ աճուրդ, որտեղ կը վաճառւեն յայտնի մարզիկների ստորագրութիւններով մարզաշապիկներ (Պելէ, Ռաուլ, Մխիթարեան, Պուլիշիչ եւ այլ մարզիկների շապիկներ)։ 

«alikonline.ir» - Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկօ Իսկանդարեանը յայտնել է, որ ապրիլի 18-25-ը կը կայանայ աճուրդ, որտեղ կը վաճառւեն յայտնի մարզիկների ստորագրութիւններով մարզաշապիկներ (Պելէ, Ռաուլ, Մխիթարեան, Պուլիշիչ եւ այլ մարզիկների շապիկներ)։ Աճուրդից ստացւած հասոյթը կուղղւի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցութեանը. տեղեկացնում է Armsport.am-ը:

«Այսօր իւրայատուկ օր է։

Ամիսներ շարունակ ես աշխատում էի ստորագրւած մարզաշապիկներ հաւաքագրելու եւ աճուրդ կազմակերպելու ուղղութեամբ՝ միջոցներ հայթայթելու համար, որոնք կուղղւեն Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցութեանը:

Մենք վերջապէս պատրաստ ենք մեկնարկել:

Աճուրդը կը գործի ապրիլի 18-25-ը»,- գրել է Իսկանդարեանը:

Յիշեցնենք, որ Ալեկօ Իսկանդարեանը իրանահայ ճանաչւած ֆուտբոլիստ, Իրանի ազգային հաւաքականի նախկին անդամ Անդրանիկ Իսկանդարեանի որդին է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։