Հա

Մարզական

19/04/2021 - 10:20

Եւրոպական գրանդ ակումբները յայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին

Եւրոպական գրանդ ակումբները յայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին, որը պէտք է փոխարինի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային:

«alikonline.ir» - Եւրոպական գրանդ ակումբները յայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին, որը պէտք է փոխարինի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային:

Այս նախագծի նպատակը եւրոպական երկրների 20 լաւագոյն ակումբներին մէկ լիգայում միաւորելն է։

Արդէն յայտնի է, որ Սուպերլիգային մասնակցութեան վերջնական հաւանութիւն են տւել իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը, իտալական «Ինտեր»-ն ու «Միլան»-ը:

Այս ակումբների թւում թէեւ նշւած է նաեւ իտալական «Իւվենտուս»-ի անունը, սակայն իտալական գրանդը դեռեւս չի ստորագրել Սուպերլիգային միանալու համձայնագիրը:

«Իւվենտուս»-ից բացի, գրանդ ակումբներից յայտարարութիւնը դեռեւս չեն ստորագրել նաեւ գերմանական «Բայերն Միւնխէն»-ն ու ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ը:

Սուպերլիգան նպատակ ունի մասնակից ակումբների համար ապահովել ֆինանսական յաւելեալ հսկայական հոսքեր:

Ըստ նախատեսւող ձեւաչափի՝ Սուպերլիգայի իւրաքանչիւր մրցաշրջանին կը մասնակցեն 20 ակումբ, հիմնադիր 15 ակումբները, եւ եւս 5 ակումբ, որոնք կընտրւեն նախորդ մրցաշրջանում գրանցւած արդիւնքների հիման վրայ:

Մրցաշարը կը մեկնարկի օգոստոս ամսին: Մասնակիցները կը բաժանւեն երկու խմբի, իւարաքանչիւրում՝ 10 ակումբ: Իւրաքանչիւր խմբի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թիմերը կը ստանան ¼-րդ եզրափակիչ փուլում հանդէս գալու իրաւունք: Նրանց կը միանան նաեւ իւարաքանչիւր խմբի 4-րդ եւ 5-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերից երկուսը, որոնք կընտւեն փլէյ-օֆֆի միջոցով:

1/4-րդ եզրափակիչ փուլից հանդիպումները կանցկացւեն փլէյ-օֆֆի ձեւաչափով՝ մինչ եզրափակիչ հանդիպումը:

Արդէն յայտնի է, որ «Ռէալ»-ի նախագահ Ֆլորենտինօ Պերէսը կը դառնայ նոր մրցաշարի նախագահ: Փոխնախագահներն են «Լիւերպուլ»-ի ներկայացուցիչ Ջոն Հենրին, Ջէլ Գլէյզէրը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից եւ Սթէն Կրոնկէն «Արսենալ»-ից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։