Հա

Մարզական

20/04/2021 - 08:10

Սուպերլիգային միանալու դէպքում, անգլիական ակումբները ստիպւած կը լինեն լքել ԱՊԼ-ն

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ը եւ «Չելսի»-ն ստիպւած կը լինեն լքել Անգլիայի Պրեմիեր լիգան, եթէ սկսեն հանդէս գալ նորաստեղծ եւրապական Սուպերլիգայում: 

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ը եւ «Չելսի»-ն ստիպւած կը լինեն լքել Անգլիայի Պրեմիեր լիգան, եթէ սկսեն հանդէս գալ նորաստեղծ եւրապական Սուպերլիգայում: Այս մասին յայտնում են անգլիական ԶԼՄ-ները: 

Ըստ ԱՊԼ-ի կանոնագրային կէտի՝ ակումբները իրաւունք չունեն խաղալ այլ մրցոյթներում, բացառութեամբ այս կէտում նշւած մրցաշարերի (տեղական մրցաշարեր, գումարած Չեմպիոնների լիգա եւ Եւրոլիգա):

Սուպերլիգան ընդգրկւած չէ այս ցուցակում, հետեւաբար` այս մրցաշարին մասնակցող ակումբը կը որակազրկւի Անգլիայի առաջնութեանը հետագայ մասնակցութեան համար:

Յիշեցնենք, որ նախօրէին եւրոպական 12 առաջատար ակումբները (իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը, իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ը եւ «Իւվենտուս»-ը) միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։