Հա

Մարզական

20/04/2021 - 08:15

«Այն ֆուտբոլիստներին, ովքեր կը մասնակցեն Սուպերլիգային, կարգելւի հանդէս գալ ազգային հաւաքականներում»․ Չեֆերին

Այն ֆուտբոլիստներին, ովքեր կը մասնակցեն Սուպերլիգային, կարգելւի հանդէս գալ ազգային հաւաքականներում: Այս մասին ըստ BBC-ի՝ յայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ արձագանգելով Եւրոպական Սուպերլիգայի ստեղծման որոշմանը:

«alikonline.ir» - Այն ֆուտբոլիստներին, ովքեր կը մասնակցեն Սուպերլիգային, կարգելւի հանդէս գալ ազգային հաւաքականներում: Այս մասին ըստ BBC-ի՝ յայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ արձագանգելով Եւրոպական Սուպերլիգայի ստեղծման որոշմանը:

«Ֆուտբոլիստներին, ովքեր հանդէս կը գան Սուպերլիգայում, կարգելւի մասնակցել աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւններին: Նրանց թոյլ չեն տայ խաղալ իրենց ազգային հաւաքականներում»,- յայտարարել է նա:

Յիշեցնենք, որ նախօրէին եւրոպական 12 առաջատար ակումբները (իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը, իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ը եւ «Իւվենտուս»-ը) միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։