Հա

Մարզական

20/04/2021 - 09:40

Իտալական մի քանի ակումբներ կոչ են արել հեռացնել «Իւվենտուս»-ին, «Ինտեր»-ին եւ «Միլան»-ին Ա Սերիայից

Իտալական երեք ակումբներ պահանջում են Ա Սերիայից հեռացնել «Իւվենտուս»-ին, «Միլան»-ին եւ «Ինտեր»-ին:

«alikonline.ir» - Իտալական երեք ակումբներ պահանջում են Ա Սերիայից հեռացնել «Իւվենտուս»-ին, «Միլան»-ին եւ «Ինտեր»-ին. հաղորդում է իտալական La Repubblica- ն:

«Ատալանտա»-ն, «Վերոնա»-ն ու «Կալեարի»-ն Ա Սերիայի ակումբների արտակարգ ժողովում կոչ են արել լիգայի ղեկավարութեանը հեռացնել իտալական երեք գրանտներին՝ նորաստեղծ եւրոպական Սուպերլիգային միանալու համար:

Արտակարգ հաւաքին ներկայ են եղել «Իւվենտուս»-ի, «Միլան»-ի եւ «Ինտեր»-ի ներկայացուցիչները, որոնք նշել են, թէ մտադիր են շարունակել խաղալ Ա Սերիայում:

Յիշեցնենք, որ նախօրէին եւրոպական 12 առաջատար ակումբները (իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը, իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ը եւ «Իւվենտուս»-ը) միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։