Հա

Մարզական

20/04/2021 - 09:45

«Բայերն Միւնխէն»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը չեն մասնակցի Սուպերլիգային

Գերմանական ֆուտբոլի երկու գրանդ ակումբները՝ «Բայերն Միւնխէն»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը յայտարարել են, որ մտադիր չեն մասնակցելու նորաստեղծ Եւրոպական Սուպերլիգային:

«alikonline.ir» - Գերմանական ֆուտբոլի երկու գրանդ ակումբները՝ «Բայերն Միւնխէն»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը յայտարարել են, որ մտադիր չեն մասնակցելու նորաստեղծ Եւրոպական Սուպերլիգային. հաղորդում է գերմանական Kicker-ը:

««Բայերն Միւնխէն»-ը մասնակցութիւն չի ունեցել Սուպերլիգայի կազմակերպմանը: Մեր ակումբը ողջունում է ՈՒԵՖԱ-ի քայլերը, քանի որ մենք կարծում ենք, որ դրանք ճիշտ են:

Ես չեմ հաւատում, որ Սուպերլիգան կը լուծի եւրոպական ակումբների ֆինանսական խնդիրները, որոնք ծագել են կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով: Ընդհակառակը, Եւրոպայի բոլոր ակումբները պէտք է համերաշխ աշխատեն, որպէսզի կարողանան դուրս գալ այս իրավիճակից»,- յայտարարել է «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր տնօրէն Կառլ-Հայնց Ռումենիգէն:

Իր հերթին «Բորուսիա Դորտմունդ»-ի գլխաւոր տնօրէն Հանս-Եոախիմ Վատցկէն մեկնաբանելով Սուպերլիգայի ստեղծելու նախաձեռնութիւնն ասել է. «Եւրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) խորհրդի անդամները կիրակի երեկոյեան անցկացրեցին վիդէոկոնֆերանս եւ հաստատեցին, որ անցեալ ուրբաթ կայացած խորհրդի որոշումը ուժի մէջ է:

Այս որոշումը նշանակում է, որ ակումբները կողմ են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ծրագրւած բարեփոխմանը: ECA խորհրդի անդամները մերժել են Սուպերլիգա ստեղծելու պլանները»:

Յիշեցնենք, որ նախօրէին եւրոպական 12 առաջատար ակումբները (իսպանական «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիւերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը, իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ը եւ «Իւվենտուս»-ը) միասնական յայտարարութեամբ են հանդէս եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերեալ։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։