Հա

Մարզական

21/04/2021 - 08:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ը վստահօրէն առաջ է ընթանում

Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանում շարունակւում է խմբային փուլը: Արեւմտեան գօտում երէկ մեկնարկեցին 3-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանում շարունակւում է խմբային փուլը: Արեւմտեան գօտում երէկ մեկնարկեցին 3-րդ տուրի հանդիպումները:

Իրանական թիմերից, առաջինը խաղադաշտ դուրս եկաւ B խմբում հանդէս եկող «Թրաքթոր»-ը, որը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց իրաքեան «Ալ Ղովա ալ Ջաւիա»-ի հետ: Սա «Թրաքթոր»-ի 3-րդ անընդմէջ ոչ-ոքին էր:

Այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի «Շարջա»-ն խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան մատնեց ուզբեկակակն «Պախտակոր»-ին:

3 տուրից յետոյ, B խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 7 միաւորով գլխաւորում է «Շարջա»-ն: «Թրաքթոր»-ը 3 միաւորով 2-րդն է: «Ալ Ղովա ալ Ջաւիա»-ն եւ «Պախտակոր»-ը 2-ական միաւորով բաժանաում են 3-րդ-4-րդ հորիզոնականները:

E խմբում «Փերսփոլիս»-ի յաղթարշաւը շարունակւում է: «Կարմիրներ»-ի հերթական զոհը հնդկական «Գոա»-ն էր: Թէեւ հանդիպման հէնց սկզբից «Փերսփոլիս»-ն ունէր խաղային եւ տարածքային ահռելի առաւելութիւն, այդուհանդերձ առաջինը յաջողութեան հասան «Գոա»-ի ֆուտբոլիստները, որոնց այս խաղում կատարած միակ գրոհը պսակւեց յաջողութեամբ:

Հանդիպման 14-րդ րոպէին, ստանդարդ դիրքի խաղարկումից յետոյ, «Գոա»-ի իսպանացի կիսապաշտպան Էդու Բեդիան գլխի հարւածով գրաւեց «Փերսփոլիս»-ի դարպասը: Անակնկալ գոլից յետոյ, «Փերսփոլիս»-ն աւելացրեց ճնշումը, եւ շատ արագ կարողացաւ հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 18-րդ րոպէին «Գոա»-ի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն Իսա Ալ Քասիրի դէմ պայքարում, եւ մրցավարի նշանակած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Մեհդի Թորաբին: 6 րոպէ անց, 24-րդ րոպէին, Ահմադ Նուրօլլահիի փոխանցումից յետոյ, Սէյէդ Ջալալ Հոսէյնին գլխի հարւածով խփեց երկրորդ գնդակը:

Երկրորդ գոլից յետոյ, թէեւ «Փերսփոլիս»-ը շարունակում էր տիրել նախաձեռնութեանը, այդուհանդերձ այլեւս դարպասի գրաւում չգրանցւեց: 2:1՝ եւ Իրանի գործող չեմպիոնը տօնեց իր 3-րդ անընդմէջ յաղթանակը:

Այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ն 3:2 հաշւով պարտութեան մատնեց կատարական «Ալ Րայան»-ին:

3 տուրից յետոյ, B խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 9 միաւորով վստահօրէն գլխաւորում է «Փերսփոլիս»-ը: «Ալ Վահդա»-ն 4 միաւորով 2-րդն է: «Գոա»-ն վաստակել է 2 միաւոր եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ալ Րայան»-ը 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

D խմբում «Ֆուլադ»-ը դժւարին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց սաուդական «Ալ Նասր»-ի հետ: Գոլազուրկ առաջին խաղակէսից յետոյ, հանդիպման հաշիւը բացեց «Ֆուլադ»-ը: 53-րդ րոպէին Մոհամմադ Միրի փոխանցումից յետոյ, «Ալ Նասր»-ի դրապասապահը կոպիտ սխալ թոյլ տւեց: Նա ձեռքից բաց թողեց գնդակը, որն էլ դիպչելով «Ալ Նասր»-ի պաշտպան Աբդուլլահ ալ Ամրիի ոտքին, յայտնւեց սեփական դարպասում:

Գոլից յետոյ «Ալ Նասր»-ն աւելացրեց ճնշումը, եւ 69-րդ րոպէին բրազիլացի Փեդրոսի հարւածից յետոյ հաշիւը դարձաւ 1:1, որն էլ անփոփոխ մնաց մինչ հանդիպման աւարտը:

Այս խմբի միւս խաղում կատարական «Ալ Սաադը»-ը 3:1 հաշւով պարտութեան մատնեց յորդանանեան «Ալ Վեհդաթ»-ին:

3 տուրից յետոյ, B խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 5 միաւորով գլխաւորում է «Ալ Նասրը»-ը: «ֆուլադ»-ն ունի նոյնքան միաւոր, սակայն խփած եւ բաց թողած գնդակների հաշւարկով 2-րդն է: «Ալ Սաադը»-ը 4 միաւորով 3-րդն է, իսկ  «Ալ Վեհդաթ»-ը 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։