Հա

Մարզական

21/04/2021 - 08:20

Սուպերլիգան դեռ չծնւած մահանում է. «Սիտի»-ն լքեց մրցաշարը, եւս 5 ակումբ մտադիր են հեռանալ

Թւում է, թէ եւրոպական գրանդ ակումբների նախաձեռնութեամբ կեանքի կոչւած Սուպերլիգան դեռ չծնւած մահանում է:

«alikonline.ir» - Թւում է, թէ եւրոպական գրանդ ակումբների նախաձեռնութեամբ կեանքի կոչւած Սուպերլիգան դեռ չծնւած մահանում է:

Երէկ՝ ապրիլի 20-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն դարձաւ առաջին ակումբը, որը պաշտօնապէս յայտարարեց Սուպերլիգայի կազմից դուրս գալու մասին։

««Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ այն պաշտօնապէս գործի է դրել Եւրոպայի Սուպերլիգայից դուրս գալու ընթացակարգերը»,- ասւած է ակումբի պաշտօնական կայքում ներկայացւած յայտարարութեան մէջ։

Ակումբի որոշման հրապարակումից անմիջապէս յետոյ, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շտապել է մեկնաբանել «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտօնական հրաժարականը Սուպերլիգայի մասնակցութիւնից։

«Ուրախ եմ «Սիթի»-ին նորից ողջունել եւրոպական ֆուտբոլային ընտանիքում։

Նրանք մեծ ինտելեկտ դրսեւորեցին, ականջալուր եղան մեծաթիւ կոչերին՝ առաջին հերթին իրենց երկրպագուների, որոնք գիտակցելով այն մեծ օգուտները, որ ներկայիս համակարգն ունի եւրոպական ֆուտբոլի համար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում յաղթանակից սկսած մինչեւ մեծ ակումբում երիտասարդ խաղացողի առաջին մարզումը։

Ինչպէս ասացի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսին, սխալն ընդունելու համար տղամարդկութիւն է պէտք, բայց ես երբեք չեմ կասկածել, որ նրանք ունակութիւններ ու սթափ միտք են ունեցել նման որոշում ընդունելու համար։

«Սիթի»-ն իսկական արժէք է ֆուտբոլի համար, ու ես ուրախ եմ նրանց հետ աշխատել եւրոպական ֆուտբոլի լաւագոյն ապագայի համար»,- ասել է Չեֆերինը:

Եւրոպական ԶԼՄ-ներն արդէն հաղորդում են, որ «Մանչեսթեր Սիթի»-ի օրինակին են հետեւելու իսպանական «Ատլետիկօ Մադրիդ»-ը, ինչպէս նաեւ՝ անգլիակն «Չելսի»-ն, «Մանչեսթեր Իւանյթեդ»-ը, «Լիւերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:

«Բարսելոնա»-ն եւս քննարկում է Սուպերլիգայից հրաժարւելու հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։