Հա

Մարզական

22/04/2021 - 08:20

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Էսթեղլալ»-ը պարտւեց

Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանում շարունակւում է խմբային փուլը: Արեւմտեան գօտում երէկ աւարտւեցին 3-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանում շարունակւում է խմբային փուլը: Արեւմտեան գօտում երէկ աւարտւեցին 3-րդ տուրի հանդիպումները:

Իրանական թիմերից, վերջինը խաղադաշտ դուրս եկաւ C խմբում հանդէս եկող «Էսթեղլալ»-ը, որի մրցակիցը կատարական «Ալ Դուհայլ»-ն էր: Սա այս խմբի երկու ֆաւորիտների դիմակայութիւնն էր:

Հանդիպումն աւելի ակտիւ սկսեցին «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստները, որոնք էլ 4-րդ րոպէին բացեցին հաշիւը: Արսալան Մոթահարին գլխի հարւածով դարձաւ առաջին գոլի հեիղնակը:

Խփած գնդակից, յետոյ, սակայն, սկսւեց «Էսթեղլալ»-ի պաշտպանների սերիական սխալները, որոնք էլ ճակատագրական դարձան հանդիպման վերջնահաշւի ձեւակերպման գործում: 10-րդ րոպէին Մայքլ Օլունգան «Էսթեղլալ»-ի պաշտպանների թիկունքում ստացաւ Էդմիլսոնի փոխանցումն ու գրաւեց դարպասը՝ հաշւում վերականգնելով հաւասարութիւնը: 27-րդ րոպէին նոյն Օլունգան կրկին օգտւելով «Էսթեղլալ»-ի պաշտպանների կոպիտ սխալներից խփեց իր երկրորդ գնդակը:

«Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց ուշքի գալ, եւ 34-րդ րոպէին Շէյխ Դիաբատէի հարւածից յետոյ, հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Սա, սակայն, Առաջին խաղակէսի վերջին գոլը չէր: 43-րդ րոպէին «Էսթեղլալ»-ի պաշտպանների վերահսկողութիւնից դուրս մնացած Աբդուլլահ ալ Ահրաղը հեշտութեամբ գրաւեց «Էսթեղլալ»-ի դարպասը՝ հաշիւը դարձնելով 3:2:

Երկրորդ խաղակէսն ակտիւ սկսեցին «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստները, որոնք տիրելով նախաձեռնութեանը 74-րդ րոպէին հաշւում վերականգնեցին հաւասարութիւնը: Անկիւնայինի խաղարկութիւնից յետոյ Ֆարշիդ Էսմայիլին գլխի հարւածով խփեց իր թիմի 3-րդ գնդակը: Այս գոլը եւս չկարողացաւ փրկել կացութիւնը: 85-րդ րոպէին վերահսկողութիւնից դուրս մնացած Օլունգան դարձաւ հեթ-տրիկի հեղինակ՝ խփելով իր թիմի 4-րդ գնդակն ու ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 4:3:

Այս խմբի միւս խաղում սաուդական «Ալ Ահլի»-ն 3:0 հաշւով պարտութեան մատնեց իրաքեան «Ալ Շորթա»-ին:

3 տուրից յետոյ, C խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 7 միաւորով գլխաւորում է «Ալ Դուհայլ»-ը: «Էսթեղլալ»-ը 6 միաւորով 2-րդն է: «Ալ Ահլի»-ն 3 միաւորով 3-րդն է, իսկ  «Ալ Շորթա»-ն առանց միաւորի եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։