Հա

Մարզական

27/04/2021 - 10:00

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի անյաջող օրը

Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրն անյաջող ստացւեց իրանական թիմերի համար: «Փերսփոլիս»-ն ու «Ֆուլադ»-ը պարտւեցին, իսկ «Թրաքթոր»-ը հերթական ոչ-ոքին խաղաց:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայի 2021 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրն անյաջող ստացւեց իրանական թիմերի համար: «Փերսփոլիս»-ն ու «Ֆուլադ»-ը պարտւեցին, իսկ «Թրաքթոր»-ը հերթական ոչ-ոքին խաղաց:

B խմբում «Թրաքթոր»-ը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց ուզբեկական «Պախտակոր»-ի հետ: Այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի «Շարջէ»-ն 3:2 հաշւով պարտութեան ամտնեց իրաքեան «Ալ Ղուվա ալ Ջաւիա»-ին՝ գործնականում լուծելով առաջին տեղով յաջորդ փուլ դուրս գալու հարցը:

«Թրաքթոր»-ը 7 միաւորով երկրորդն է, եւ հաշւի առնելով խմբերի մրցաշարային աղիւսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի յաջորդ փուլ դուրս գալու բարդեցւած ընթացակարգը (2-րդ հորիզոնականը զբաղեցրած 5 թիմերից յաջորդ փուլ են դուրս գալու 3 թիմ, որոնք կը գրանցեն լաւագոյն արդիւնքները), «Թրաքթոր»-ն անպայման պէտք է յաղթի միւս խաղում՝ սպասելով 2-րդ հորիզոնական զբաղեցրած միւս թիմերի արդիւնքներին:

D խմբում «Ֆուլադ»-ը նւազագոյն՝ 0:1 հաշւով պարտւեց կատարական «Ալ Սաադ»-ին՝ գործնականում կորցնելով յաջորդ փուլ դուրս գալու շանսը: Այս խմբի միւս խաղում յորդանանեան «Ալ վեհդաթ»-ը դարձաւ անկնկալի հեղինակ՝ 2:1 հաշւով պարտութեան մատնելով սաուդական «Ալ Նասր»-ին:

E խմբում, «Փերսփոլիս»-ը 4 անընդմէջ յաղթանակից յետոյ, անակնկալ պարտութիւն կրեց ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ի դէմ խաղում: Գրանցւեց նւազագոյն՝ 0:1 հաշիւը: Այս խմբի միւս խաղում հնդկական «Գոա»-ն եւ կատարական «Ալ Րայան»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին:

Վաստակած 12 միաւորով «Փերսփոլիս»-ը զբաղեցնում է այս խմբի մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնականը, եւ գործնականում լուծել է յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Վերջին խաղում մնում է միայն լուծել առաջին տեղով յաջորդ փուլ դուրս գալու հարցը:

Իրանական թիմերից այսօր խաղադաշտ դուրս կը գայ «Էսթեղլալ»-ը, որի մրցակիցը սաուդական «Ալ Ահլի»-ն է: Յաջորդ փուլ դուրս գալու համար «Էսթեղլալ»-ին անհրաժեշտ է միայն յաղթանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։