Հա

Մարզական

28/04/2021 - 10:00

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-ն ու «Ռէալ»-ը բաժանւեցին խաղաղութեամբ

Մադրիդի «Ռէալ»-ի ու Լոնդոնի «Չելսի»-ի միջեւ դիմակայութեամբ մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն աւարտւեց 1:1 հաշւով:  

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի ու Լոնդոնի «Չելսի»-ի միջեւ դիմակայութեամբ մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն աւարտւեց 1:1 հաշւով: Տեղեկացնում է News.am-ը:

Խաղի սկզբնամասում անգլիական ակումբն աւելի լաւ տեսք ունէր, իսկ 14-րդ րոպէին բացեց հաշիւը: Աչքի ընկաւ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: Այդ գոլից րոպէներ առաջ իրական գոլային պահ կորցրեց «Չելսի»-ի գերմանացի յարձակւող Տիմօ Վերնէրը: «Ռէալ»-ը սկզբնամասում այնքան էլ վստահ չէր գործում պաշտպանութիւնում, բայց 24-րդ րոպէին խփեց պատասխան գոլը: Անկիւնայինի խաղարկման արդիւնքում գեղեցիկ գոլի հեղինակ դարձաւ ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման: 33-ամեայ ֆրանսիացին դարձաւ «Ռէալ»-ի կազմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ այդ ցուցանիշով գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ գոլից յետոյ խաղը հաւասարւեց, իսկ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշւի ժամանակ:

Երկրորդ խաղակէսը դիտարժանութեամբ զիջում էր առաջինին: Ընդմիջումից յետոյ գոլային պահերը շատ չէին, եւ դարպասի նոր գրաւումներ չարձանագրւեցին: Առաջին խաղակէսի ընթացքում սկսւեց անձրեւ, որը շարունակւեց մինչեւ հանդիպման աւարտը:

«Չելսի»-ն ու «Ռէալ»-ը Չեմպիոնների լիգայում հանդիպեցին առաջին անգամ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենայ մայիսի 5-ին Լոնդոնում: Միւս կիսաեզրափակիչում կը հանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Չեմպիոնների լիգայի գործող գաւաթակիր Միւնխէնի «Բաւարիա»-ին պայքարից դուրս թողած ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնց միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենայ ապրիլի 28-ին Փարիզում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։