Print this page
28/04/2021 - 11:30

«Իւվենտուս»-ը բանակցութիւններ է սկսել Հենրիխ Մխիթարեանի հետ

Թուրինի «Իւվենտուս»-ը շարունակում է հետաքրքրւել իտալական «Ռոմա»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով:

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ը շարունակում է հետաքրքրւել իտալական «Ռոմա»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով: Գրում է News.am-ը:

Min.news-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը բանակցութիւններ է սկսել 32-ամեայ ֆուտբոլիստի գործակալի հետ: Նշւում է, որ «Իւվենտուս»-ը պատրաստ է տարեկան 5 միլիոն եւրօ աշխատավարձ վճարել Մխիթարեանին:

Աւելի վաղ լուրեր էին շրջանառւում, որ Մխիթարեանը չի շտապում երկարաձգել «Ռոմա»-ի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտը:

Յիշեցնենք, որ Մխիթարեանը 2020 թւականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալ»-ից է տեղափոխւել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնութիւնում մասնակցել է 29 խաղի եւ դարձել 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր