Հա

Մարզական

29/04/2021 - 09:50

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ն կամային յաղթանակ տարաւ ՊՍԺ-ի նկատմամբ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հիւրընկալւելիս 2:1 հաշւով կամային յաղթանակ տարաւ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ: 

«alikonline.ir» - Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հիւրընկալւելիս 2:1 հաշւով կամային յաղթանակ տարաւ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ: Գրում է News.am-ը:

Փարիզում անցկացւած հանդիպման հաշիւը 15-րդ րոպէին բացեց ՊՍԺ-ի աւագ Մարկինեոսը, որը խփեց առաջին խաղակէսի միակ գոլը: Բրազիլացի պաշտպանը գլխի հարւածով աչքի ընկաւ անկիւնայինի խաղարկման արդիւնքում: ՊՍԺ-ն առաջին խաղակէսում ոչնչով չէր զիջում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարին, սակայն ընդմիջումից յետոյ պատկերը փոխւեց:

Երկրորդ խաղակէսում անգլիական ակումբն ունէր տարածքային առաւելութիւն, որը գոլի վերածեց 64-րդ րոպէին: Բելգիացի կիսապաշտպան Կեւին դէ Բրուենէի փոխանցումից յետոյ գնդակը յայտնւեց դարպասում՝ 1:1: Գոլից յետոյ Խոսեպ Գւարդիոլայի գլխաւորած թիմը պահպանում էր խաղային առաւելութիւնը, իսկ 71-րդ րոպէին նաեւ առաջ անցաւ հաշւի մէջ: Տուգանային հարւածով հիւրերին առաջ մղեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը, որի հարւածից յետոյ գնդակը դարպասում յայտնւեց պատ կազմած ֆուտբոլիստների արանքով:

77-րդ րոպէին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացւեց ՊՍԺ-ի սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գէյէն: Թւային առաւելութիւն ստացած «Մանչեսթեր Սիթի»-ն վերջնամասում վերահսկում էր խաղը, բայց հաշւի մէջ փոփոխութիւն չգրանցւեց:

Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենայ մայիսի 4-ին:

Յիշեցնենք, որ եզրափակիչի միւս ուղեգիրը վիճարկում են Մադրիդի «Ռէալ»-ը եւ Լոնդոնի «Չելսի»-ն, որոնց միջեւ առաջին հանդիպումն աւարտւել է 1:1 հաշւով: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։