Հա

Մարզական

29/04/2021 - 11:30

Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով

Արգենտինական «Դեպորտիւօ Արմենիօ» ակումբը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին:

«alikonline.ir» - Արգենտինական «Դեպորտիւօ Արմենիօ» ակումբը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին: Այս մասին գրում է News.am-ը:

«Կոլեխիալես»-ի դէմ ֆուտբոլի Արգենտինայի երրորդ դիւիզիոնի 8-րդ տուրի խաղում (0:1) «Դեպորտիւօ Արմենիօ»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին նւիրւած համազգեստով: Մարզաշապիկների վրայ պատկերւած է եղել Հայաստանի դրօշի գոյներով բռունցք, Հայոց Ցեղասպանութիւնը խորհրդանշող անմոռուկ ու 106 թիւը: Ֆուտբոլիստների անունների փոխարէն Armenia գրառումն էր, իսկ ներքեւի հատւածում՝ Հայաստանի ու Արցախի քարտէզը:

«Դեպորտիւօ Արմենիօ»-ն զբաղեցնում է 13-րդ տեղը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։