Հա

Մարզական

02/05/2021 - 10:00

ՖԻԴԷ. Լեւոն Արոնեանը պահպանել է 5-րդ տեղը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների թարմացւած դասակարգման աղիւսակը։ Լեւոն Արոնեանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։

«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների թարմացւած դասակարգման աղիւսակը։ Լեւոն Արոնեանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։ Հայ գրոսմայստերի գործակիցը 2781 է։ Տեղեկացնում է News.am-ը:

ՖԻԴԷ-ի դասակարգման ափոփոխ առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագուս Կառլսէնը, որին յաջորդում են ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան ու չինացի Դին Լիրենը։ Յաւակնորդների մրցաշարի յաղթողի կոչումը նւաճած ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին չորրորդն է։ Լաւագոյն տասնեակում են նաեւ հոլանդացի Անիշ Գիրին, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շաքրիեար Մամեդեարովը եւ Թէյմուր Ռաջաբովը։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիէլ Սարգսեանը 55-րդն է, իսկ Հրանտ Մելքումեանը՝ 94-րդը, Կարէն Գրիգորեանը՝ 100-րդը, իսկ Սերգէյ Մովսիսեանը՝ 104-րդը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։