Հա

Մարզական

03/05/2021 - 10:30

Կապառոսը պատմել է քաղցկեղի յաղթահարման, Հայաստան գալու եւ հաւաքականի նպատակների մասին

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը մեծ նպատակներ ունի մեր երկրի հետ կապւած։ Իսպանական Marco լրատւամիջոցի լրագրողի այն հարցին, թէ ինչ նպատակներ ունի Հայաստանի հաւաքականի հետ կապւած՝ Կապարոսն առանց մտածելու պատասխանել է՝ աշխարհի առաջնութեանը մասնակցելը:

«alikonline.ir» - Կապարոսին Հայաստանում արդէն հերոս են անւանում, որին ի պատասխան մարզիչն ասում է՝ այստեղ բոլորը հերոս են։

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը մեծ նպատակներ ունի մեր երկրի հետ կապւած։ Իսպանական Marco լրատւամիջոցի լրագրողի այն հարցին, թէ ինչ նպատակներ ունի Հայաստանի հաւաքականի հետ կապւած՝ Կապարոսն առանց մտածելու պատասխանել է՝ աշխարհի առաջնութեանը մասնակցելը: Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

«Սեւիլիան իմ տունն է, բայց մարզչի նստարանն իմ կեանքն է»,- ասել է Կապարոսը: Նա Հայաստան է եկել արեան քաղցկեղով հիւանդ վիճակում։ Բայց նրա նպատակն է յաղթել հիւանդութեանը։

«Ես հիւանդութիւն ունեմ, բայց հիւանդ չեմ։ Մարդը պէտք է անընդհատ շարժման մէջ լինի, որպէսզի ապրի, որպէսզի ապրի, պէտք է ապրի նրա միտքը»,- ասել է նա։

Վերջին տարիներին Կապարոսը աւելի ու աւելի քիչ է աշխատել։ Մի օր նրան զանգահարել է իր ընկերն ու ուսուցիչը՝ Խինես Մենենդեսն ու հրաւիրել Հայաստան (Մենենդեսը դարձաւ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրէն)։ Կապարոսը որոշել է ընդունել առաջարկն ու գալ Հայաստան, իսկ նրա ընտանիքն այդ հարցում աջակցել է նրան։

Կապարոսը հայերէն լեզուն դեռ չի իւրացրել, բայց, նրա խօսքով, իրեն հրաշալի թարգմանիչ են տրամադրել։ Հաւաքականի խաղացողներից մէկը (Նորբերտօ Բրիասկոն) խօսում է իսպաներէն, միւսները հիմնականում հայերէն եւ ռուսերէն, բայց մարզիչը վստահ է՝ եթէ մարդն անկեղծ է, նրա պահւածքը ցոյց կը տայ հազար անգամ աւելի շատ բան, քան ցանկացած բառ:

Հայ ֆուտբոլասէրների համար Կապարոսն արդէն ազգային հերոս է դարձել։

«Անւանէք ինչպէս կուզէք, բայց դա մեր ընդհանուր արժանիքն է։ Մենք միասին շատ դժւար պահեր ապրեցինք... իսկ ֆուտբոլը միայն խաղ չէ, այն կարող է ազդել հազարաւոր մարդկանց հոգեվիճակի վրայ։ Եւ հիմա ֆուտբոլիստները հնարաւորութիւն ունեն այնպէս անել, որ երկրում մարդիկ ժպտան»,- ասել է նա։

Այժմ ՀՀ ազգային հաւաքականի ֆուտբոլիստները հիւրընկալւելու են Մակեդոնիայում եւ Գերմանիայում։ Կապարոսի խօսքով՝ ֆուտբոլիստները մոտիւացւած են եւ ուզում են 100 տոկոսով ցուցադրել իրենց ողջ հնարաւորութիւնները։

«Երկրպագուները երազում են յաղթանակների մասին։ Մենք հասկանում ենք, որ աւելի դժւար կը լինի, բայց ունենք մի քանի ամիս պատրաստւելու համար։ Մտադիր ենք ցոյց տալ այն ամէնը, ինչին ընդունակ ենք»,- յաւելել է նա։

65-ամեայ Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը գլխաւորում է 2020 թւականի մարտից: Նրա ղեկավարութեամբ թիմը յաղթել է Ազգերի լիգայում եւ դուրս եկել В խումբ:

Յաղթելով բոլոր երեք հանդիպումներում` Հայաստանի հաւաքականն այժմ աշխարհի առաջնութեան ընտրական փուլի J խմբի առաջատարն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։