Հա

Մարզական

05/05/2021 - 10:25

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ն յաղթեց ՊՍԺ-ին եւ առաջին անգամ դուրս եկաւ ՉԼ-ի եզրափակիչ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն առաջին անգամ դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 

«alikonline.ir» - Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն առաջին անգամ դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբն ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Այս մասին գրում է News.am-ը:

Կատալոնացի Խոսեպ Գւարդիոլայի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։ Դուբլի հեղինակ դարձաւ յարձակւող Ռիեադ Մահրէզը։

Ալժիրցի ֆուտբոլիստն աչքի ընկաւ 11-րդ եւ 63-րդ րոպէներին։ Երկրորդ գոլի դրւագում արդիւնաւէտ փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդէնը։

69-րդ րոպէին դաշտի տէրերի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինեոյի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացւեց ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխէլ Դի Մարիան։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն յաղթել էր 2։1 հաշւով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը մայիսի 5-ին պատասխան խաղում կը վիճարկեն Լոնդոնի «Չելսի»-ն ու Մադրիդի «Ռէալ»-ը։ Իսպանիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցւել է ոչ ոքի՝ 1։1։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։