Հա

Մարզական

06/05/2021 - 10:00

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-ն դուրս թողեց «Ռէալ»-ին եւ եզրափակիչում կը մրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

Լոնդոնի «Չելսի»-ն դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխաւորած թիմը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ի հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։

«alikonline.ir» - Լոնդոնի «Չելսի»-ն դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխաւորած թիմը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ի հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։ Գրում է News.am-ը:

28-րդ րոպէին «Չելսի»-ի կազմում աչքի ընկաւ գերմանացի յարձակւող Տիմօ Վերնէրը, որն աւարտեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլօ Կանտէի եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հաւերցի անցկացրած գրոհը։

Երկրորդ խաղակէսում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխաւորած թիմը չկարողացաւ գոլ խփել, իսկ դաշտի տէրերը ստեղծեցին աւելի շատ վտանգաւոր պահեր եւ 85-րդ րոպէին կրկնապատկեցին առաւելութիւնը։ Գոլի հեղինակ դարձաւ անգլիացի կիսապաշտպան Մէյսոն Մաունթը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ Արդիւնաւէտ գրոհի սկիզբը դարձեալ դրել էր Նգոլօ Կանտէն։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցւել էր ոչ ոքի՝ 1։1։

«Չելսի»-ն երրորդ անգամ դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Նախորդ անգամ անգլիական ակումբը եզրափակիչում խաղացել է 2012-ին՝ յաղթելով Միւնխէնի «Բաւարիա»-ին։

Յիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիրն առաջինը նւաճել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Եզրափակիչը տեղի կունենայ մայիսի 29-ին Ստամբուլում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։