Հա

Մարզական

08/05/2021 - 11:30

Եւրոպայի լիգա. Whoscored-ը Մխիթարեանին ընդգրկել է շաբաթւայ խորհրդանշական հաւաքականում

Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Whoscored-ի վարկածով ընդգրկւել է Եւրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդիւնքում կազմւած խորհրդանշական հաւաքականում:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Whoscored-ի վարկածով ընդգրկւել է Եւրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդիւնքում կազմւած խորհրդանշական հաւաքականում: 32-ամեայ ֆուտբոլիստը ստացել է թիմում չորրորդ ամենաբարձր գնահատականը՝ արժանանալով 7.7 միաւորի: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

Մխիթարեանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դէմ, իսկ իտալական թիմը կամային յաղթանակ էր տարել 3:2 հաշւով: Չնայած այդ յաղթանակին՝ «Ռոմա»-ն լքել էր պայքարը, քանի որ առաջին խաղում պարտւել էր 2:6 հաշւով:

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում հանդէս է եկել 18 ամիս (2016-2018-ը) եւ նւաճել 3 տիտղոս, այդ թւում՝ 2017-ին դառնալով Եւրոպայի լիգայի յաղթող:

Եւրոպայի լիգայի միւս կիսաեզրափակիչում իսպանական «Վիլեառէալ»-ը 2 խաղերի արդիւնքում յաղթել էր Լոնդոնի «Արսենալի»-ն (2:1, 0:0) եւ պատմութեան մէջ առաջին անգամ կը խաղայ եւրոգաւաթների եզրափակիչում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։