Հա

Մարզական

10/05/2021 - 11:40

«Ռոմա»-ն յաղթեց՝ 5։0, Մխիթարեանը՝ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնութեան 35-րդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Կրոտոնէ»-ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 5։0 հաշւով։ 

«alikonline.ir» - Իտալիայի առաջնութեան 35-րդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Կրոտոնէ»-ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 5։0 հաշւով։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը մեկնարկային կազմում էր եւ դարձաւ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

47-րդ րոպէին նրա փոխանցումից յետոյ աչքի ընկաւ իսպանացի յարձակւող Բորխա Մայորալը։ 70-րդ եւ 73-րդ րոպէներին դուբլի հեղինակ դարձաւ իտալացի կիսապաշտպան Լորենցօ Պելեգրինին։ Երկրորդ գոլի դրւագում դարձեալ գոլային փոխանցում կատարեց Մխիթարեանը, որը 78-րդ րոպէին խփեց հռոմէական թիմի չորրորդ գոլը։ 90-րդ րոպւին դուբլ ձեւակերպեց Բորխա Մայորալը։

«Ռոմա»-ն 58 միաւորով 7-րդ տեղում է, «Կրոտոնէ»-ն վերջինն է՝ 18 միաւոր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։