Հա

Մարզական

12/05/2021 - 12:50

Փարւինը եւ Դային՝ Ասիայի 20-րդ դարի խորհրդանշական հաւաքականում

Ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիան իր պաշտօնական կայքում հրապարակել է 20-րդ դարում Ասիայի ֆուտբոլի լաւագոյնների խորհրդանշական հաւաքականը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիան իր պաշտօնական կայքում հրապարակել է 20-րդ դարում Ասիայի ֆուտբոլի լաւագոյնների խորհրդանշական հաւաքականը:

Ասիայի 20-րդ դարի լաւագոյն ֆուտբոլիստների կազմում Իրանն ունի երկու ներկայացուցիչ: Խորհրդանշական հաւաքականում ընդգրկւած են Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի լեգենդար աւագներ՝ Ալի Փարւինը եւ Ալի Դային:

Լաւագոյնների կազմում Սաուդական Արաբիան, Ճապոնիան եւ Հարաւային Կորէան ներկայացւած են 3-ական ֆուտբոլիստներով:

Սաուդական Արաբիայից հաւաքականում ընդգրկւած են Մուհամմադ ալ Դէայէն, Սաիդ ալ Ովէյրանը եւ Մաջէդ Աբդուլլահը: Ճապոնիան ներկայացնում են Մասամի Իհարան, Եասուհիկօ Օկուդերան եւ Կազոյոշի Միրոան, իսկ Հարաւային Կորէան՝ Հոնգ Միունգ-Բոն, Կիմ Ջու-Սունգը եւ Բում-Կուն Չան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։