Հա

Մարզական

16/05/2021 - 08:20

Լեւանդովսկին կրկնել է Գերդ Միւլէրի 50-ամեայ ռեկորդը

Լեհաստանի ազգային հաւաքականի եւ «Բայերն Միւնխէն»-ի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկիին յաջողւել է կրկնել ակումբի եւ Գերմանիայի հաւաքականի լեգենդար յարձակւող Գերդ Միւլէրի յաւերժական թւացող, 50-ամեայ ռեկորդը:

«alikonline.ir» - Լեհաստանի ազգային հաւաքականի եւ «Բայերն Միւնխէն»-ի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկիին յաջողւել է կրկնել ակումբի եւ Գերմանիայի հաւաքականի լեգենդար յարձակւող Գերդ Միւլէրի յաւերժական թւացող, 50-ամեայ ռեկորդը:

Բունդեսլիգայի 33 տուրի՝ «Ֆրայբուրգ»-ի հետ խաղի 26-րդ րոպէին Լեւան անվրէպ է իրացրել 11-մետրանոցը՝ իր գոլերի քանակն այս մրցաշրջանում հասցնելով 40-ի:

Այսպիսով աշխարհի 2020 թւականի լաւագոյն ֆուտբոլիստին յաջողւել է կրկնել լեգենդար Գերդ Միւլէրի յաւերժական թւացող ռեկորդը, որը գրանցւել էր 1971/72 մրցաշրջանում:

Այս յաջողութիւնից յետոյ, Ռոբերտ Լեւանդովսկին գրառում է կատարել Instagram-ում՝ դիմելով «Բայերն Միւնխէն»-ի երկրբագուներին. «Ես հասայ այն նպատակին, որը մի ժամանակ ինձ անհնարին էր թւում։ Ես շատ հպարտ եմ, որ պատմութիւն եմ կերտում «Բայերն Միւնխէն»-ի հետ եւ մասնակցում եմ նրան, ինչը երկրպագուները կը պատմեն իրենց երեխաներին՝ հետեւելով Գերդ Միւլէրի նման լեգենդի օրինակին։

Անհատական ռեկորդները ֆուտբոլում հնարաւոր են դառնում միայն թիմակիցների շնորհիւ։ Շնորհակալութիւն եմ յայտնում «Բայերն»-ի բոլոր աշխատակիցներին։ Ես միշտ նշաձողը հնարաւորինս բարձր եմ սահմանում, ես միշտ ինձնից աւելին եմ սպասում ու ցանկանում եմ նոր սահմաններ անցնել։

Սա իմ ուղին է։ Շնորհակալ եմ, որ հաւատացիք ինձ»,- գրել է նա։

Նշենք, որ Միւլէրի ռեկորդը գերազանցելու համար Լեւանդովսկին դեռ մէկ տուր ունի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։