Հա

Մարզական

16/05/2021 - 09:40

Մխիթարեանն անձնական ռեկորդ է սահմանել

Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն, ինչպէս յայտնի է, գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիօ»-ի հետ խաղում:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն, ինչպէս յայտնի է, գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիօ»-ի հետ խաղում. հաղորդում է Armsport.am-ը:

Առաջին կէսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը մօտ տարածութիւնից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիւը։

Մխիթարեանն առաջին անգամ է գոլի հեղինակ դարձել հռոմէական դերբիում՝ խփելով իր 12-րդ գոլն Ա Սերիայի ընթացիկ խաղարկութիւնում։ OptaPaolo թւիթերեան էջը յայտնում է, որ այսպիսով Մխիթարեանը ռեկորդ է սահմանել եւրոպական թոփ-5 լիգաներում՝ մէկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով։

Աւելին, Մխիթարեանն Ա Սերիայում, Անգլիայի Պրեմիեր-լիգայում եւ Բունդեսլիգայում հանդէս գալու ընթացքում առաջին անգամ է երեք անընդմէջ խաղերում դարձել գոլի հեղինակ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։