Հա

Մարզական

16/05/2021 - 10:40

Չինաստանը «փակում է» Էւերեստը կորոնավիրուսի տարածման մտավախութիւնների պատճառով

Չինաստանի իշխանութիւնները չեղարկել Թիբետի կողմից (չինական կողմից) Էւերեստ բարձրանալու համար աւելի վաղ տրամադրւած թոյլտւութիւնը:

«alikonline.ir» - Չինաստանի իշխանութիւնները չեղարկել Թիբետի կողմից (չինական կողմից) Էւերեստ բարձրանալու համար աւելի վաղ տրամադրւած թոյլտւութիւնը, ըստ News.am-ի՝ գրում է ВВС ռուսական ծառայութիւնը:

Թոյլտւութիւնը չեղարկելու պատճառն է մտավախութիւնը, որ նեպալական կողմից բարձրացողները կարող են լինել կորոնավիրուսով վարակւած: Աւելի վաղ խօսքը վերաբերում էր մոլորակի ամենաբարձր կէտի գագաթում որոշակի բաժանարար գիծ հաստատելուն, որպէսզի առանձնացնեն Թիբետի կողմից բարձրացողներին Նեպալի կողմի լեռնագնացներից, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակւելու հերթական բռնկումն է: Միայն նախորդ հանգստեան օրերին Էւերեստի բազային ճամբարից տարհանւել է աւելի քան 30 մարդ քովիդի կասկածանքով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։