Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդեօք նա պէտք է մնայ «Ռոմա»-ում, հաշւի առնելով, որ յաջորդ մրցաշրջանից թիմը կը գլխաւորի Ժոզէ Մոուրինիոն:
«alikonline.ir» - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդեօ՞ք նա պէտք է մնայ «Ռոմա»-ում, հաշւի առնելով, որ յաջորդ մրցաշրջանից թիմը կը գլխաւորի Ժոզէ Մոուրինիոն, ըստ ArmSport.am-ի՝ յայտնում է Calciomercato-ն: Այնուամենայնիւ, հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմէացիների կազմում:
Ըստ աղբիւրի՝ «Ռոմա»-ն, որտեղ Մխիթարեանը ստանում է երեք միլիոն եւրօ աշխատավարձ մէկ մրցաշրջանում, գումարած մէկ միլիոն բոնուս, նոյնպէս շահագրգռւած է նրան պահելու հարցում։
Մոուրինիոն ու Մխիթարեանը միասին աշխատել են «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում:
Աւելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառւում, որ Մխիթարեանի ծառայութիւններով հետաքրքրւած են «Միլան»-ը եւ «Իւվենտուս»-ը։