Հա

Մարզական

27/05/2021 - 08:10

«Վիլեառէալ»-ը՝ Եւրոպա լիգայի չեմպիոն

 Իսպանական «Վիլեառէալ»-ն առաջին անգամ նւաճեց Եւորպա լիգայի գաւաթը:

«alikonline.ir» - Իսպանական «Վիլեառէալ»-ն առաջին անգամ նւաճեց Եւորպա լիգայի գաւաթը:

Երէկ՝ ուշ երեկոյեան լեհական Գեդանսկ քաղաքում տեղի ունեցաւ Եւրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան իսպանական «Վիլեառէալ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը:

Հանդիպման հաշիւը 29-րդ րոպէին բացեց «Վիլեառէալ»-ի իսպանացի յարձակւող Ժերար Մորենոն, որը Դանի Պարեխոյի փոխանցումից յետոյ գրաւեց «Կարմիր սատանաներ»-ի դարպասը:

Երկրորդ խաղակէսում Ուլէ-Գունար Սուլշէրի սաներն աւելացրեցին ճնշումը: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն ունէր խաղային եւ տարածքային յարաբերական առաւելութիւն, ինչն էլ հնարաւորութիւն ընձեռեց նրանց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

55-րդ րոպէին շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի փոխանցումից յետոյ գոլի հեղինակ դարձաւ ուրուգւայցի յարձակւող Էդինսոն Կաւանին։

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով, իսկ լրացուցիչ ժամանակում եւս դարպասի գրաւում չգրանցւեց:

Եւրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի յաղթողը որոշւեց 11 մետրանոց հարւածների միջոցով, որն իսկական մարատոնի վերածւեց: Թիմերից իւրաքանչիւրն անվրէպ իրացրեց 10 հարւած: 11-րդ հարւածը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից կատարեց իսպանացի դարպասապահ Դաւիդ Դէ Խէան։ Սէյվ կատարեց «Վիլեառէալ»-ի արգենտինացի դարպասապահ Խերոնիմօ Ռուլին, որն իր հարւածն անվրէպ էր իրացրել։ 11:10՝ եւ «Վիլեառէալ»-ն առաջին անգամ նւաճեց Եւորպա լիգայի գաւաթը:

«Վիլեառէալ»-ը եւրագաւաթային մրցաշարերում յաղթել է նաեւ 2003-ին եւ 2004-ին՝ դառնալով ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտոյի գաւաթի խաղարկութեան կրկնակի յաղթող։

 

Յարակից լուրեր

  • «Սեւիլեա»-ն՝ Եւրոպա լիգայի չեմպիոն
    «Սեւիլեա»-ն՝ Եւրոպա լիգայի չեմպիոն

    Երէկ՝ ուշ երեկոյեան, Շւէյցարիայի Բազէլ քաղաքում տեղի ունեցաւ Եւրոպայի լիգայի եզրափակիչ «Սեւիլեա»-«Լիւըրպուլ» հանդիպումը: Հանդիպումն աւարտւեց չեմպիոնական կոչումը պաշտպանող «Սեւիլեա»-ի յաղթանակով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։