Հա

Մարզական

29/05/2021 - 12:20

Grand Chess Tour. «Արոնեանը հանդէս կը գայ Հայաստանի դրօշի ներքոյ»

Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կը մասնակցի Բուխարեստում յունիսի 3-15-ը կայանալիք Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։ Արոնեանը հանդէս կը գայ Հայաստանի դրօշի ներքոյ։ 

«alikonline.ir» - Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կը մասնակցի Բուխարեստում յունիսի 3-15-ը կայանալիք Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։ Արոնեանը հանդէս կը գայ Հայաստանի դրօշի ներքոյ։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Բացի Արոնեանին, մրցաշարին մասնակցում են նաեւ՝ Ֆաբիանօ Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիեար Մամեդեարովն ու Թէյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյէ-Լագրաւը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) եւ Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Լեւոն Արոնեանը հանդէս էր եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշել էր. «Մէկ տարուց աւելի ներկայիս կառավարութեան խոստումների իրագործմանը սպասելուց յետոյ հասկացայ, որ ստիպւած եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից: ...

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդէս գալու բազմաթիւ գրաւիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թւում, ամերիկացի մեծ բարերար եւ շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամէն տարի կրկնում էր Միացեալ Նահանագներ տեղափոխւելու իր առաջարկը: Ես ամէն անգամ մերժումս հիմնաւորում էի նրանով, որ այն ինչ արւում էր իմ պետութեան կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, եւ որ ոչ մի նիւթական արժէք չէր կարող համեմատւել այն յարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտութիւնս յայտնել յարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հաւատալ ինձ: Շնորհակալ եմ նաեւ Ֆաբիանօ Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագոյն խաղացողը, աջակցում է ինձ եւ կիսում թիմակիցներ լինելու որոշումս»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։