Հա

Մարզական

30/05/2021 - 08:20

Անգլիական եզրափակչում յաղթեցին լոնդոնաբնակները. «Չելսի»-ն՝ ՉԼ չեմպիոն

«Չելսի»-ն նւաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գաւաթը:

«alikonline.ir» - «Չելսի»-ն նւաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գաւաթը:

Երէկ՝ ուշ երեկոյեան պորտուգալական Պորտու քաղաքի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցաւ ՉԼ-ի եզրափակիչ հանդիպումը: 100 տոկոսանոց անգլիական եզրափակչում, չեմպիոնի կոչումը վիճարկեցին «Չելսի»-ն եւ «Մանչեսթեր Սիթի»-ն:

Հանդիպման առաջին խաղակէսում լոնդոնաբնակներն աւելի լաւ տպաւորութիւն էին թողնում: Տիրելով նախաձեռնութեանը՝ «Չելսի»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց մի քանի վտանգաւոր գրոհ կազմակերպել մրցակցի դարպասի վրայ, որոնք, սակայն, չարդիւնաւորւեցին:

Հանդիպման հաշիւը բացւեց 42-րդ րոպէին: «Չելսի»-ի գերմանացի կիսապաշտպան Կայ Հաւերցը մէն-մենակ դուրս եկաւ «Սիթի»-ի դարպասապահի դէմ եւ գրաւեց դարպասը:

Ինչպէս եւ կարելի էր ենթադրել, երկրորդ խաղակէսն աւելի ակտիւ սկսեցին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները: Նրանք ունէին նկատելի տարածքային առաւելութիւն, բայց «Չելսի»-ի թիմային համակարգւած պաշտպանութեան շնորհիւ նրանց երկար ժամանակ չէր յաջողւում իրական գոլային պահ ստեղծել:

Հանդիպման վերջնամասում, աւելի որոշակի՝ 77-րդ րոպէին, խաղը փրկելու նպատակով Խոսէպ Գւարդիոլա խաղադաշտ դուրս բերեց «Մանչեսթեր Սիթի»-ի պատմութեան լաւագոյն ռմբարկու, արգենտինացի յարձակւող Սերխիօ Ագուերոյին, որն, ի դէպ, վերջին հանդիպումն անցկացրեց մանչեսթերեան ակումբում: Այս փոփոխութիւնն էլ, սակայն, չօգնեց «Սիթի»-ն՝ փրկելու հանդիպումը:

1:0՝ եւ «Չելսի»-ն պատմութեան մէջ երկրորդ անգամ նւաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գաւաթը: Լոնդնոեան ակումբն այդ պատւին առաջին անգամ արժանացել էր 2012 թւականին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։