Հա

Մարզական

30/05/2021 - 10:05

ՉԼ-ում թագաւորում են գերմանացի մարզիչները

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում թագաւորում են գերմանացի մարզիչները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում թագաւորում են գերմանացի մարզիչները:

Թոմաս Տուխէլի գլխաւորութեամբ Չեմպիոնների լիգայում «Չելսի»-ի յաղթանակի շնորհիւ, շարունակւեց գերմանացի մսանագէտների յաղթական շարքը Եւրոպայի ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարում:

Երրորդ մրցաշրջանում անընդմէջ Չեմպիոնների լիգայում յաղթեց գերմանացի մարզիչի գլխաւորած թիմ: 2019/20 մրցաշրջանում յաղթողի կոչումը Հանս-Դիտէր Ֆլիկի գլխաւորութեամբ նւաճել էր «Բայերն Միւնխէն»-ը, իսկ 2018/2019 մրցաշրջանում՝ Իւրգէն Կլոպի գլխաւորած «Լիւերխուլ»-ը:

Ի դէպ, Թոման Տուխէլը նոյնութեամբ կրկնել է այն ուղին, ինչ Հանս-Դիտէր Ֆլիկը: Թոմաս Տուխէլն այս մրցաշրջանի միջնամասում էր գլխաւորել «Չելսի»-ն՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին:

Յիշեցնեք, որ Հանս-Դիտէր Ֆլիկը նոյնպէս 2019/20 մրցաշրջանի միջնամասում էր գլխաւորել «Բայերն Միւնխէն»-ը՝ փոխարինելով Նիկօ Կովաչին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։