Print this page
01/06/2021 - 10:00

«Վստահ եմ՝ Մխիթարեանը կօգնի մեզ սեպտեմբերին». Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Խորւաթիայի հետ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Խորւաթիայի հետ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է News.am-ը:

«Շատ եմ անդրադարձել Մխիթարեանի բացակայութեանը։ Մէկ անգամ էլ ասեմ։ Մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացնելու եւ շատ ֆուտբոլիստների եմ ցանկանում ստուգել։ Ամենալավ հնարաւորութիւնն այս ընկերական խաղերն են։

Բազմիցս նշել եմ, որ Մխիթարեանը հրաշալի ֆուտբոլիստ է՝ շատ կարեւոր մեր հաւաքականի համար։ Յաջորդ խաղերում սեպտեմբերին վստահ եմ, որ Մխիթարեանը մեզ կօգնի, մեզ շատ դժւար մարտահրաւէրներ են սպասւում։

Ես 40 տարւայ մարզչական փորձ ունեմ, եւ որեւէ մէկը երբեւէ չի կարողացել ազդել ինձ վրայ կազմի ընտրութեան հարցում։ Այն պահին, երբ կը կարողանան ազդել իմ վրայ, ես կը վերադառնամ տուն եւ այլեւս չեմ մարզի։ Այլեւս չեմ ցանկանում անդրադառնալ այս թեմային։

Մենք պէտք է ուժացնենք մեր տրամադրութեան տակ ունեցող ֆուտբոլիստներին։ Տղաները առաջնութիւններում երկար ամիսներ աշխատելուց յետոյ կասկած չունէին հաւաքականին միանալու հարցում, եւ ես շատ բարձր եմ գնահատում դա։

Շատ լաւ կարծիք ունեմ Խորւաթիայի հաւաքականի մասին։ Նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք հանդէս են գալիս ուժեղագոյն առաջնութիւններում»,- նշել է Խոակին Կապարոսը։

Խորւաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենայ այսօր՝ յունիսի 1-ին Վելիկա Գորիցա քաղաքում եւ կը մեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

 

Յարակից լուրեր