Հա

Մարզական

02/06/2021 - 08:20

Հենրիխ Մխիթարեանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը կը շարունակի պաշտպանել «Ռոմա»-ի գոյները:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը կը շարունակի պաշտպանել «Ռոմա»-ի գոյները:

Իտալական ակումբը պաշտօնապէս յայտնել է Մխիթարեանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսւած է մէկ տարով՝ մինչեւ 2022 թւականի յունիսի 30-ը։

«Այս երկու տարւայ մէջ «Ռոմա»-ն գրաւել է ինձ։ Եւ դա շնորհիւ երկրպագուների անհաւանական կրքի»,- ասել է Հայաստանի հաւաքականի աւագը։

Աւարտւած՝ 2020/21 մրցաշրջանը փայլուն ստացւեց Հենրիխի համար: «Գայլեր»-ի կազմում, նա Ա սերիայում անց կացրեց 34 հանդիպում, դառնալով 13 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:

Յիշեցնենք, որ օրեր առաջ «Ռոմա»-ի գլխաւոր մարզչի պաշտօնում նշանակւեց Ժոզէ Մոուրինիոն: Այդ նշանակումից յետոյ շշուկներ կային այն մասին, որ Մխիթարեանը կարող է լքլել ակումբը:

Շրջանառւող լուրերը պայմանաւորւած էին այն հանգամանքով, որ Մխիթարեանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում հանդէս գալուց խնդիրներ էր ունեցել պորտուգալացի մասնագէտի հետ, ինչն էլ ստիպել էր նրան լքել ակումբը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։