Հա

Մարզական

07/06/2021 - 11:40

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս է բացւել

Ստամբուլի Բէյօղլու թաղամասում յունիսի 3-ին Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթէ բռունցք» մականունով յայտնի Կարպիս Զաքարեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս է բացւել։ Հանրութեան են ներկայացւել Զաքարեանի լուսանկարներն ու իրերը:

«alikonline.ir» - Ստամբուլի Բէյօղլու թաղամասում յունիսի 3-ին Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթէ բռունցք» մականունով յայտնի Կարպիս Զաքարեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս է բացւել։ Հանրութեան են ներկայացւել Զաքարեանի լուսանկարներն ու իրերը: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Ցուցահանդէսի բացմանը ներկայ են գտնւել Պոլսոյ հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, Բէյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Եըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գեոզգեչը, Զաքարեանի հարազատները եւ այլք:

Նշւում է, որ ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ յունիսի 10-ը:

Յիշեցնենք, որ Զաքարեանը մահացել է 2020թ. յունւարի 25-ին 90 տարեկան հասակում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։