Հա

Մարզական

08/06/2021 - 12:20

«Արարատ»-ի բռնցքամարտի ընկերական մրցումներ նւիրւած Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին

«106 տարի է, ինչ պահանջում ենք պատասխան» կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին «Արարատ» մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

«106 տարի է, ինչ պահանջում ենք պատասխան» կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին «Արարատ» մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

Ծրագրին ներկայ էին Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման յանձնախմբի նախագահ, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան ընկերներ եւ մարզասէրներ: Ծրագիրը միաժամանակ ցրւում էր «Արարատ»-ի ինստագրամից, ուղիղ հեռարձակմամբ:

Մրցումներին իրենց մասնակցութիւնը ունեցել Մարզական միութեան բռնցքամարտի մարզիկներ՝

1-Արթուր Քեշիշեան

2-Ալէքօ Հեշմաթի

3-Արգին Շահիջանեան

4-Էմիլ Մանսուրեան

5-Էմիլ Մուշկամբարեան

6-Գագիկ Զաքարեան

7-Ադէն Յարութիւնեան

Արմէն Սաբբահգոլեան  երկրի Ա կարգի իրաւարար եւ Ա կարգի մարզիչ

Հարկ է նշել, որ ընկերը նաեւ ստացել է IBA-ի միաստղանի կարգը:

Մարզիկներից Արգին Շահիջանին հրաւիրւել է Թեհրանի հաւաքականի փորձերին մասնակցելու բռնցքամարտի երկրի Ախոյեանական մրցումների համար:

Արթուր Քեշիշեանը բոքսի ֆէդերացիայի տեխնիկական բաժնի կողմից հրաւիրւել է ազգային հաւաքականի փորձերին:

Ծրագիրը բացւեց Մարզական միութեան վարչութեան խօսքով նւիրւած Հայոց մեծ Եղեռնին: Ապա տեղի ունեցաւ չորս ընկերական մրցումներ, վերջում հրաւիրւեցին  Ոգեկոչման յանձնախմբի նախագահ՝ ընկ. Ալեքս Կարապէտեանը ով արտայայտւեց նաեւ օրւայ խօսքն ու խորհուրդը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հարմիկ Զովէլեանը, որը եւս ողջունեց ծրագիրը եւ Մարզական միութեան փոխնախագահ ընկ. Անահիտ Նազարեանը մարզիկներին  գնահատագրերը շնորհելու համար:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։