«106 տարի է, ինչ պահանջում ենք պատասխան» կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին «Արարատ» մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:
«106 տարի է, ինչ պահանջում ենք պատասխան» կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին «Արարատ» մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:
Ծրագրին ներկայ էին Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման յանձնախմբի նախագահ, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան ընկերներ եւ մարզասէրներ: Ծրագիրը միաժամանակ ցրւում էր «Արարատ»-ի ինստագրամից, ուղիղ հեռարձակմամբ:
Մրցումներին իրենց մասնակցութիւնը ունեցել Մարզական միութեան բռնցքամարտի մարզիկներ՝
1-Արթուր Քեշիշեան
2-Ալէքօ Հեշմաթի
3-Արգին Շահիջանեան
4-Էմիլ Մանսուրեան
5-Էմիլ Մուշկամբարեան
6-Գագիկ Զաքարեան
7-Ադէն Յարութիւնեան
Արմէն Սաբբահգոլեան երկրի Ա կարգի իրաւարար եւ Ա կարգի մարզիչ
Հարկ է նշել, որ ընկերը նաեւ ստացել է IBA-ի միաստղանի կարգը:
Մարզիկներից Արգին Շահիջանին հրաւիրւել է Թեհրանի հաւաքականի փորձերին մասնակցելու բռնցքամարտի երկրի Ախոյեանական մրցումների համար:
Արթուր Քեշիշեանը բոքսի ֆէդերացիայի տեխնիկական բաժնի կողմից հրաւիրւել է ազգային հաւաքականի փորձերին:
Ծրագիրը բացւեց Մարզական միութեան վարչութեան խօսքով նւիրւած Հայոց մեծ Եղեռնին: Ապա տեղի ունեցաւ չորս ընկերական մրցումներ, վերջում հրաւիրւեցին Ոգեկոչման յանձնախմբի նախագահ՝ ընկ. Ալեքս Կարապէտեանը ով արտայայտւեց նաեւ օրւայ խօսքն ու խորհուրդը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հարմիկ Զովէլեանը, որը եւս ողջունեց ծրագիրը եւ Մարզական միութեան փոխնախագահ ընկ. Անահիտ Նազարեանը մարզիկներին գնահատագրերը շնորհելու համար:
Հ. Մ. «Արարատ» Կ.