Հա

Մարզական

09/06/2021 - 09:20

«Մոգը, որը փոթորկել է Ռուսաստանը». Goal.com կայքն անդրադարձել է 18-ամեայ հայազգի ֆուտբոլիստ Արսէն Զախարեանի յաջողութիւններին

Goal.com կայքն անդրադարձել է հայազգի 18-ամեայ ֆուտբոլիստ Արսէն Զախարեանի յաջողութիւններին, որը բնակւում է Ռուսաստանի Դաշնութիւնում։

«alikonline.ir» - Goal.com կայքն անդրադարձել է հայազգի 18-ամեայ ֆուտբոլիստ Արսէն Զախարեանի յաջողութիւններին, որը բնակւում է Ռուսաստանի Դաշնութիւնում. հաղորդում է Tert.am-ը:

Նշւում է՝ 18-ամեայ կիսապաշտպանը 2021 թւականի ընթացքում մեծ կարիերային վերելք է ունեցել, ինչով նա վաստակել է իր առաջին ուղեգիրը «Եւրօ-2020»-ին ընդառաջ:

Լրատւամիջոցը, յիշեցնելով Զախարեանի անցած ճանապարհը, մանրամասնում է՝ 2020-ի վերջին ամիսներին Զախարեանը դեռ խաղացել է Մոսկւայի «Դինամօ»-ի պահեստային թիմում՝ ամսական աշխատելով մօտ 430 դոլար։ Սակայն, կարճ ժամանակ անց նա յաջողութիւնների տարափ է գրանցել՝ այդպիսով դառնալով «մոգ, որը փոթորկել է Ռուսաստանը»։

Չնայած «Դինամօ»-ի կազմում ընդամէնը 10 հանդիպմանը, ակումբի երկրպագուները մայիսին կայացած առցանց քւէարկութեան արդիւնքում նրան ընտրել են որպէս մրցաշրջանի լաւագոյն խաղացող: 

Իր առաջին 10 խաղում Զախարեանը խփել է երեք գոլ եւ կատարել 5 գոլային փոխանցում, ինչը, լրատւամիջոցի հաւաստիացմամբ, ֆենոմենալ արդիւնք է երիտասարդ տղայի համար։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։