Հա

Մարզական

12/06/2021 - 08:10

Պահեստայինները ջախջախեցին Կամբոջայի ընտրանուն. Իրան-Կամբոջա՝ 10:0

 Ասիայի գօտում, երէկ՝ յունիսի 11-ին ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի գօտում, երէկ՝ յունիսի 11-ին ֆուտբոլի 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական տուրի հանդիպումները:

Բահրէյնի դէմ տարած վստահ յաղթանակից յետոյ, Իրանի հաւաքականը ուժերը չափաեց C խմբի յետնապահի՝ Կամբոջաի հետ:

Երկրորդ կազմով հանդէս եկող մեր ընտրանին մրցակցին ինքնադրսեւորւելու ամենափոքր շանս անգամ չտւեց: 10:0 վերջնահաշիւը վկայում էր հանդիպման ընթացքի մասին:

Իրանի կազմում գոլերի հեղինակ դարձան Ալիռեզա Ջահանբախշը, Շոջա Խալիլզադէն, Մեհդի Թարեմին, Միլադ Մոհամմադին, Մորթեզա Փուրալի Գանջին, Քարիմ Անսարիֆարդը, Քաւէ Ռեզային (դուբլ) եւ Մեհդի Ղաէդին:

Այս յաղթանակի շնորհիւ Իրանի հաւաքականը 15 միաւորով ամրապնդեց իր դիրքերը C խմբի մրցաշարային աղիւսակում: Առաջատարը, 17 միաւորով, շարունակում է մնալ Իրաքի ընտրանին, որը երէկ նւազագոյն՝ 1:0 հաշւով յաղթանակ տարաւ Հոնկոնգի ընտրանու նկատմամբ: Բահրէյնը 12 միաւորով երրորդն է: Հոնկոկնգը վաստակել է 5 միաւոր, իսկ Կամբոջան 1 միաւորով եզարափակում է աղիւսակը:

Այս խմբի ճակատագիրը կը որոշւի առաջիկայ երեքշաբթի օրը: Իրանը կը հանդիպի Իրաքի ընտարնում հետ, իսկ Բահրէյնը՝ Հոնկոնգի հետ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։