Հա

Մարզական

13/06/2021 - 08:25

Էրիկսէնի վիճակը կայուն է, նա խօսել է թիմակիցների հետ

ՈՒԵՖԱ-ն պաշտօնական յայտարարութիւն է տարածել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի առողջական վիճակի մասին, որը Դանիա-Ֆինլանդի հանդիպման առաջին խաղակէսի 43-րդ րոպէին կորցրել էր գիտակցութիւնը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն պաշտօնական յայտարարութիւն է տարածել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի առողջական վիճակի մասին, որը Դանիա-Ֆինլանդի հանդիպման առաջին խաղակէսի 43-րդ րոպէին կորցրել էր գիտակցութիւնը:

Աւելի ուշ, Քրիստիան Էրիկսէնի գործակալ Մարտին Շութցը հօր հետ խօսելուց յետոյ խօսել է ֆուտբոլիստի վիճակի մասին:

«Քրիստիան Էրիկսէնը շնչում է եւ կարող է խօսել: Նա գիտակից վիճակում է գտնւում»,- ասել է գործակալը:

Իսկ լրագրող Ֆաբրիցիօ Ռոմանոն էլ տեղեկացրել է, որ Էրիկսէնը հիւանդանոցից Facetime-ով զանգահարել է իր դանիացի խաղընկերներին եւ խնդրել նրանց աւարտել Ֆինլանդիայի հաւաքականի հետ հանդիպումը՝ նշելով, որ իրեն աւելի լաւ է զգում:

ՈՒԵՖԱ-ն էլ Դանիա-Ֆինլադի հանդիպման աւարտից յետոյ սիմբոլիկ որոշում է կայացրել՝ Էրիկսէնին ճանաչելով որպէս հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ:

««Ֆուտբոլը գեղեցիկ խաղ է, իսկ Քրիստիանն այն խաղում է գեղեցիկ»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆրինը:

Այսօրւայ հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստը Քրիստիան Էրիկսէնն է: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում քեզ, Քրիստիան»,- ասւած է ՈՒԵՖԱ-ի պաշտօնական յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ դէպքը տեղի է ունեցել առաջին խաղակէսի վերջում: Սկզբում խաղացողին օգնեցին ֆուտբոլիտները, ապա թիմի բժիշկները, իսկ աւելի ուշ յայտնւեցին շտապօգնութեան բժիշկներ, որոնք Էրիկսէնին սրտի մերսում էին անում:

Կիսապաշտպանին դուրս բերեցին խաղադաշտից՝ սաւաններով ծածկւած: Նշենք, որ Էրիկսէնի կինը արցունքներով իջաւ տրիբունայից. նրան հանգստացնում էին Դանիայի ազգային հաւաքականի ֆուտբոլիստներ Կասպէր Շմէյխէլը եւ Սիմոն Կեաէրը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։