Հա

Մարզական

14/06/2021 - 08:30

Եւրօ-2020. Անգլիան, Աւստրալիան եւ Հոլանդիան մեկնարկեցին յաղթանակով

Եւրօ-2020 խմբային փուլի առաջին տուրի 3-րդ խաղարկային օրը գոլառատ ստացւեց:

«alikonline.ir» - Եւրօ-2020 խմբային փուլի առաջին տուրի 3-րդ խաղարկային օրը գոլառատ ստացւեց:

D խմբում մրցապայքարի մեկնարկը տրւեց Անգլիա-Խորւաթիա հանդիպումով:

Առաջին խաղակէսում Անգլիան ունէր խաղային եւ տարածքային առաւելութիւն, սակայն գոլեր չգրանցւեցին: Երկրորդ խաղակէսի 57-րդ րոպէին Ռահիմ Ստերլինգը խփեց հանդիպման միակ գնդակը, նւազագոյն՝ 1:0 հաշւով յաղթանակ պարգեւելով Անգլիային:

Այս յաղթանակի շնորհիւ, անգլիացիները պատմութեան մէջ առաջին անգամ յաղթեցին Եւրոպայի առաջնութեան մեկնարկային խաղում: Դրա համար նրանցից 43 տարի պահանջւեց:

Ի դէպ, Խորւաթիայի դէմ խաղում Անգլիայի հաւաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհէմը դարձաւ Եւրոպայի առաջնութեան պատմութեան ամենաերիտասարդ խաղացողը:

C խմբում պայքարի մէջ մտան նաեւ Աւստրիայի ու Հիւսիսայի Մակեդոնիայի հաւաքականները:

Հանդիպման հաշիւը 18-րդ րոպէին բացեց Աւստրիայի հաւաքականի պաշտպան Շտեֆան Լայնէրը: 10 րոպէ անց, 28-րդ րոպէին Գորան Պանդեւն օգտւելով Աւստրիայի պաշտպանների եւ դարպասապահի թոյլ տւած շղթայական սխալներից հաշւում վերականգնեց հաւասարարւթիւնը:

Երկրորդ խաղակէսն անցաւ աւստրիացիների բացայայտ առաւելութեամբ: 78-րդ րոպէին Միխաէլ Գրէյգորիչը խփեց աւստրիացիների երկրորդ գնդակը, իսկ 89-րդ րոպէին Մարկօ Արնաուտովիչը ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը՝ 3:1:

C խմբի միւս երկու զոյգերի՝ Հոլանդիայի եւ Ուկրայինայի հաւաքականների դիմակայութիւնն օրւայ վերջին հանդիպումն էր:

Միանգամից նշենք, որ այս հանդիպումը չափազանց լարւած եւ դիտարժան ստացւեց:

Առաջին խաղակէսում գոլեր չգրանցւեցին: Իսկ, ահա, պատկերն ամբողջովին այլ էր երկրորդ խաղակէսում: 52-րդ րոպէին հոլանդացիների կիսապաշտպան Ջէորջինօ Վէյնալդումը բացեց հանդիպման հաշիւը: 6 րոպէ անց, 58-րդ րոպէին հոլանդացիների առաւելութիւնը կրկնապատկւեց. երկրորդ գնդակը խփեց յարձակւող Ոուտ Վեգհորսթը: Այն պահին, երբ թւում էր, թէ հանդիպման ելքը որոշւած է, ուկրայնացիներին յաջողւեց դրսեւորել կամային բացառիկ հականշեր, եւ հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 75-րդ րոպէին առաջին գնդակը խփեց Անդրէյ Եարմոլենկոն, իսկ 79-րդ րոպէին Ռոման Եարեմչուկը հաւասարեցրեց հաշիւը:

Ուկրայինացիներին, սակայն, արդիւնքը պահպանել չյաջաողւեց: 85-րդ րոպէին հոլանդացիների պաշտպան Դենզէլ Դումֆրիսը դրեց հանդիպման վերջակէտը: 3:2՝ եւ Հոլանդիան դժւարին պայքարում տարաւ իր առաջին յաղթանակը:

Այսօր կը կայանայ եւս երեք հանդիպում: D խմբում մրցապայքարի դուրս կը գան Շոտլանդիայի եւ Չեխիայի հաւաքականները, իսկ E խմբում կը հանդիպեն Լեհաստանն ու Սլովակիան, Իսպանիան եւ Շւեդիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։