Հա

Մարզական

14/06/2021 - 10:10

«Ես չեմ յանձնւի». Էրիկսէն

Դանիայի հաւաքականի եւ «Ինտեր»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնը մեկնաբանել է Ֆինլանդիայի դէմ խաղում (0:1) իր հետ պատահած միջադէպը:

«alikonline.ir» - Դանիայի հաւաքականի եւ «Ինտեր»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնը մեկնաբանել է Ֆինլանդիայի դէմ խաղում (0:1) իր հետ պատահած միջադէպը: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Յիշեցնենք, որ Էրիկսէնը խաղի ընթացքում կորցրեց գիտակցութիւնը հէնց խաղադաշտում, բայց բժշկական թիմին յաջողւեց փրկել դանիացու կեանքը: Էրիկսէնը, հաւանաբար, այլեւս չի խաղայ մրցաշարում:

«Շնորհակալութիւն, ես չեմ յանձնւի: Հիմա ես ինձ աւելի լաւ եմ զգում, բայց ուզում եմ հասկանալ, թէ ինչ է պատահել ինձ հետ:

Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ բոլորիդ այն բանի համար, ինչ դուք արել էք ինձ համար»,- Էրիկսէնի խօսքերը, որն ասել է ֆուտբոլիստը Gazzetta dello Sport-ին, մէջբերում է լրագրող Ֆաբրիցիօ Ռոմանոն:

Աւելի վաղ Դանիայի հաւաքականի բժիշկ Մորտէն Բոեսէնը հաղորդել էր, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսէնի մօտ սրտի կանգ է եղել Ֆինլանդիայի դէմ խաղի ժամանակ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։