Հա

Մարզական

16/06/2021 - 08:10

Առաքելութիւնը կատարւած է. Իրան-Իրաք՝ 1:0

Ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականը նւաճեց 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական յաջորդ փուլի ուղեգիր:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականը նւաճեց 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական յաջորդ փուլի ուղեգիր:

Երէկ՝ յունիսի 15-ին Ասիայի գօտում տեղի ունեցան 2022 թւականի ԱԱ ընտրական առաջին փուլի վերջին հանդիպումները:

C խմբում, ուշադրութեան կենտրոնում էր Իրան-Իրաք դիմակայութիւնը, որի արդիւնքը ճշտելու էր, թէ որ թիմն է առաջին տեղով դուրս գալու ընտրական յաջորդ փուլ:

Առաջին խաղակէսում հանդիպումն հիմնականում ընթանում էր դաշտի կենտրոնում եւ աչքի էր ընկնում դիրքային պայքարով: Գոլային պահերը սակաւ էին, այդուհանդերձ Իրանին յաջողւեց նիւթականի վերածել իր սակաւաթիւ գրոհներից մէկը: 18-րդ րոպէին Ալի Ղոլիզադէյի հիանալի փոխանցումից յետոյ, Էհսան Հաջ Սաֆին արագ անցման հնարաւորութիւն ստացաւ եւ նրա փոխանցումից յետոյ, Իրաքի պաշտպանների վերահսկողութիւնից դուրս մնացած Սարդար Ազմունը բացեց հանդիպման հաշիւը:

Երկրոդ խաղակէսում Իրաքի ֆուտբոլիստներն աւելի ակտիւ էին: Նրանք փորձում էին յետ բերել կորցրածը, սակայն Իրանի գրագէտ պաշտպանութիւնը դա նրանց թոյլ չտւեց:

1:0՝ եւ Իրանը C խմբից առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։