Հա

Մարզական

16/06/2021 - 08:15

Եւրօ-2020. Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի յաղթական մեկնարկը՝ մահւան խմբում

Եւրօ-2020-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումներն աւարտւեցին:

Ուշադրութեան կենտրոնում էր մահւան՝ F խումբը, որի հանդիպումների շարքը բացեց Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա դիմակայութիւնը: 

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումներն աւարտւեցին:

Ուշադրութեան կենտրոնում էր մահւան՝ F խումբը, որի հանդիպումների շարքը բացեց Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա դիմակայութիւնը: 

Առաջին խաղակէսում հունգարացիները շատ լաւ դիմադրութիւն ցոյց տւեցին Պորտուգալիայի հաւաքականին: Երկրորդ խաղակէսն էլ ընթանում էր նոյն սցենարով, սակայն հունգարացիների դիմադրութիւնը կոտրւեց 84-րդ րոպէին, երբ գոլի հեղինակ դարձաւ Ռաֆաէլ Գեէյրուն։ 3 րոպէ անց, 87-րդ րոպէին, մրցավարը 11-մետրանոց նշանակեց հունգարացիների դարպասին եւ Կրիշտիանու Ռոնալդուն անվրէպ իրացրեց հարւածը, իսկ 90+2-րդ րոպէին Ռոնալդուն եւս մէկ անգամ գրաւեց մրցակցի դարպասը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 3:0:

Խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական հանդիպումն անկասկած աշխարհի գործող եւ նախկին չեմպիոնների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիմակայութիւնն էր, որը կայացաւ Միւնխէնի «Ալեանց Արենա» մարզադաշտում:

Առաջին խաղակէսի սկզբնամասում ֆրանսիացիներն աւելի լաւ տպաւարութիւն էին թողնում: 20-րդ րոպէին Լիւկաս Էռնանդէսի փոխանցումից յետոյ գերմանացիների պաշտպան Մատս Հիւմելսը գրաւեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, որն էլ վճռորոշ դարձաւ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 1:0:

Գոլից յետոյ, թէեւ ողջ խաղի ընթացքում տեմպը բարձր էր ու երկու թիմերն էլ մերթընդմերթ գրոհներ էին ձեռնարկում, բայց գոլեր այլեւս չգրանցւեցին, եթէ, իհարկէ, հաշւի չառնենք, 66-րդ եւ 84-րդ րոպէներին Կիլիան Մբապպէ եւ Կարիմ Բենզեմայի հեղինակած գնդակները, որոնք մրցավարը չընդունեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Այսօր՝ յունիսի 16-ին կը մեկնարկի խմբային փուլի 2-րդ տուրը: Կը կայանայ երեք հանդիպում: A խմբում կը մրցեն Թուրքիան եւ Ուելսը, Իտալիան եւ Շւէյցարիան, իսկ B խմբում՝ Ֆինլանդիան եւ Ռուսաստանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։