Հա

Մարզական

16/06/2021 - 11:00

«Ջուր խմէ՛ք». Ռոնալդուի արարքից յետոյ Coca-Cola-ն մօտ 4 մլրդ դոլար է կորցրել

Պորտուգալիայի ֆուտբոլի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն փլուզել է Coca-Cola ընկերութեան բաժնետոմսերը՝ մամուլի ասուլիսներից մէկի ընթացքում ապրանքանիշի խմիչքի շշերն իրենից հեռացնելով: Այդկերպ ընկերութիւնը գրեթէ 4 միլիարդ դոլար է կորցրել: 

«alikonline.ir» - Պորտուգալիայի ֆուտբոլի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն փլուզել է Coca-Cola ընկերութեան բաժնետոմսերը՝ մամուլի ասուլիսներից մէկի ընթացքում ապրանքանիշի խմիչքի շշերն իրենից հեռացնելով: Այդկերպ ընկերութիւնը գրեթէ 4 միլիարդ դոլար է կորցրել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Korrespondent.net-ը:

Նշւում է, որ ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի էր եկել «Եւրօ-2020»-ի խմբային փուլի Հունգարիայի հաւաքականի դէմ խաղից առաջ, որը տեղի է ունեցել յունիսի 15-ին Բուդապեշտում: Իր տեղը զբաղեցնելուց յետոյ նա մի կողմ է հրել Coca-Cola ընկերութեան գազային ըմպելիքի շշերը, որն ՈՒԵՖԱ-ի եւ «Եւրօ-2020»-ի պաշտօնական հովանաւորն է, եւ փոխարէնը թողել է միայն ջուրը:

«Ջուր խմէ՛ք»,- լուրջ տոնով ասել է Ռոնալդուն:

Պորտուգալացու այս արարքի լուսանկարներն ու տեսանիւթերն արդէն «վիրուսային» են դարձել Instagram-ում եւ TikTok-ում:

Միջադէպից յետոյ Կոկա-Կոլայի բաժնետոմսերի արժէքը ֆոնդային բորսայում ընկել է 1,6 տոկոսով՝ Ռոնալդուի՝ խմիչքից հրաժարւելուց 30 րոպէ անց:

Ընկերութեան բաժնետոմսերի արժէքը 242 միլիարդ դոլարից ընկել է՝ հասնելով 238 միլիարդ դոլարի, իսկ վնասները կազմել են 4 միլիարդ դոլար:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։