Հա

Մարզական

17/06/2021 - 08:20

Եւրօ-2020. Իտալիան չեմպիոնութեան լուրջ յայտ ներկայացրեց, իսկ Թուրքիան հրաժեշտ տւեց մրցաշարին

Եւրօ-2020-ի խմբային փուլում մեկնարկեց երկրորդ տուրը: Խաղարկային առաջին օրում տեղի ունեցաւ երեք հանդիպում:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբային փուլում մեկնարկեց երկրորդ տուրը: Խաղարկային առաջին օրում տեղի ունեցաւ երեք հանդիպում:

Օրւայ առաջին խաղում, Սանկտ-Պետերբուրգում խաղադաշտ դուրս եկան B խմբում հանդէս եկող Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի ընտրանիները: Առաջին տուրում Բելգիայից կրած ծանր պարտութիւնից յետոյ, յաջորդ փուլ դուրս գալու հնարաւորութիւնը պահպանելու համար ռուսներին անհրաժեշտ էր միայն յաղթանակ:

Հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպման ելքը որոշեց 45+2-րդ րոպէին ռուս կիսապաշտպան Ալեքսէյ Միրանչուկի խփած միակ գնդակը:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Բաքւում: Ուժերը չափեցին A խմբում հանդէս եկող Ուելսի եւ Թուրքիայի հաւաքականները: Ուելսն աւելի ուժեղ էր, եւ յաղթեց 2:0 հաշւով:

Հանդիպման առաջին գնդակը 42-րդ րոպէին խփեց Աարոն Ռեմզին, իսկ 90+5-րդ րոպէին Կոննոր Ռոբերտսը դրեց խաղի վերջակէտը՝ 2:0:

Օրւայ վերջին խաղը կայացաւ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում: Մրցեցին A խմբի միւս երկու թիմերը՝ Իտալիան եւ Շւէյցարիան:

Առաջին հանդիպման պէս, այս խաղում եւս Իտալիայի ընտրանին ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն: Հանդիպման վերջնահաշիւն առաւել, քան խօսուն էր՝ 3:0: «Սկուադրա աձուրա»-ին յաղթանակ պարգեւեց Մանուէլ Լոկատելիի դուբլը (26-րդ եւ 52-րդ րոպէներ), մէկ անգամ էլ աչքի ընկաւ Չիրօ Իմոբիլէն (89-րդ րոպէ):

Երկրորդ տուրից յետոյ A խմբի մրցաշարային աղիւսակը վաստակած 6 միաւորով գլխաւորում է Իտալիան, որը գործնականում լուծել է յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Ուելսը 4 միաւորով երկրորդն է, իսկ Շւէյցարիան 1 միաւորով՝ երրորդը: Թուրքիան երկու պարտութիւնից յետոյ եզրափակում է մրցաշարային աղիւսակը, եւ արդէն հրաժեշտ է տւել եւրօ-2020-ին:

Այսօր կը կայանայ եւս երեք հանդիպում: B խմբում կը հանդիպեն Դանիան եւ Բելգիան, իսկ C խմբում նախ խաղադաշտ դուրս կը գան Ուկրայինան եւ Հիւսիսային Մագեդոնիան, իսկ օրւայ վերջում՝ Հոլանդիան եւ Աւստրիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։