Հա

Մարզական

19/06/2021 - 08:10

Եւրօ-2020. Բրիտանական գոլազուրկ դերբի

Եւրօ-2020-ի խմբական փուլում շարունակւում է երկրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան կայացաւ եւս երերք հանդիպում:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբական փուլում շարունակւում է երկրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան կայացաւ եւս երերք հանդիպում:

Օրւայ առաջին հանդիպումը կայացաւ Սանկտ-Պետերբուրգում: Խաղադաշտ դուրս եկան E խմբում հանդէս եկեղ Շւեդիայի եւ Սլովակիայի հաւաքականները: Ամբողջ խաղի ընթացքում Շւեդիան ունէր տարածքային ու խաղային առաւելութիւն, սակայն նրանց յաջողւեց ընդամէնը մէկ անգամ գրաւել մրցակցի դարպասը: Հանդիպման միակ գնդակը 77-րդ րոպէին խփեց Էմիլ Ֆորսբերգը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարւածը:

Այս յաղթանակի շնորհիւ շւեդները 4 միաւորով ժամանակաւորապէս գլխաւորեցին E խմբի մրցաշարային աղիւսակը:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Գլազգոյում: Ուժերը չափեցին D խմբում հանդէս եկող Խորւատիայի եւ Չեխիայի ընտրանիները: Հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Չեխերի կազմում 37-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ Պատրիկ Շիկը, որն անվրէպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ խորւատների կազմում 47-րդ րոպէին հաշիւը հաւասարեցրեց Իւան Պերիշիչը:

Օրւայ կենտրոնական հանդիպումն անշուշտ D խմբի միւս երկու թիմերի՝ Անգլիայի եւ Շոտլանդիայի դիմակայութիւնն էր: Անգլիական աւանդական դերբին կայացաւ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում: Անգլիացիներին այդպէս էլ չյաջողւեց կոտրել շոտլանդացիների յամառ դիմադրութիւնը: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:

2 տուրից յետոյ D խմբի մրցաշարային աղիւսակի 1-2-րդ հորիզոնականները կիսում են Չեխիայի եւ Անգլիայի հաւաքականները, որոնք վաստակել են 4-ական միաւոր: Խորւատիան եւ Շոտլանդիան 1-ական միաւորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

Այսօր կը կայանայ եւս երեք հանդիպում: F խմբում ուժերը կը չափեն Հունգարիան ու Ֆրանսիան, Պորտուգալիան ու Գերմանիան, իսկ E խմբում՝ Իսպանիան եւ Լեհաստանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։