Հա

Մարզական

20/06/2021 - 08:20

Եւրօ-2020. Գերմանիան վերականգնեց իր հեղինակութիւնը

Եւրօ-2020-ի խմբական փուլում աւարտւեց երկրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան կայացաւ եւս երեք հանդիպում:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբական փուլում աւարտւեց երկրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան կայացաւ եւս երեք հանդիպում:

Օրւայ առաջին հանդիպումը կայացաւ Բուդապեշտում: Խաղադաշտ դուրս եկան F խմբում հանդէս եկող Հունգարիայի եւ Ֆրանսիայի հաւաքականները: Թէեւ հանդիպման ողջ ընտացքում Ֆրանսիան տիրում էր նախաձեռնութեանը եւ ունէր որոշակի առաւելութիւն, սակայն հունգարներին յաջողւեց դառնալ ինչ-որ տեղ անակնկալի հեղինակ, ցուցաբերել յամառ դիմադրութիւն եւ հասնել ոչ-ոքի՝ 1:1 արդիւնքի: Հանդիպման հաշիւը 45+2-րդ րոպէին բացեց Աթիլա Ֆիոլան: Ֆրանսիացիներին միան 66-րդ րոպէին յաջողւեց կոտրել Հունգարիայի ընտրանու դիմադրութիւնը: Պատասխան գոլի հեղինակ դարձաւ Անտուան Գրիզմանը։

Օրւայ կենտրոնական՝ երկրորդ հանդիպումը կայացաւ Միւնխէնում: Ուժերը չափեցին F խմբում հանդէս եկող Գերմանիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Շտապենք նշել, որ այդ խաղում, Գերմանիայի հաւաքականին յաջողւեց կտրել 2018 թւականի Աշխարհի առաջնութիւնում գրանցւած աննախադէպ ձախողման հետեւած անյաջողութիւնների շղթան եւ վերականգնել իր հեղինակութիւնը:

Թէեւ հանդիպման հաշիւը 15-րդ րոպէին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, այդուհանդերձ Գերմանիայի հաւաքականը խաղի ողջ ընթացքում ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, որը նիւթականի վերածեց 4 անգամ: Գերմանացիների ճնշման արդիւնքում, 35-րդ րոպէին Ռուբէն Դիաշն անզգուշօրէն գրաւեց սեփական դարպասն ու հաւասարեցրեց հաշիւը, իսկ 39-րդ րոպէին Ռաֆայէլ Գերէյրուն «առաջ մղեց» գերմանացիներին՝ եւս դառնալով ինքնագոլի հեղինակ: Գերմանացիների կազմում երրորդ գնդակը 51-րդ րոպէին խփեց Կայ Հաւերցը, իսկ 60-րդ րոպէին Ռոբին Գոնսէսը հաշիւը դարձրեց 4:1: Պորտուգալացիներին յաջողւեց պատասխանել միայն մէկ գոլի: 67-րդ րոպէին Դիոգու Ժոտան խփեց նարնց 2-րդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 4:2:

Երկրորդ տուրից յետոյ F խմբի մրցաշարային աղիւսակը 4 միաւորով գլխաւորում է Ֆրանսիայի հաւաքականը: Գերմանիան եւ Պորտուգալիան 3-ական միաւորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, իսկ Հունգարիան 1 միաւորով 4-րդն է:

Օրւայ վերջին հանդիպումը E խմբից  էր: Սեւիլիայում խաղադաշտ դուրս եկան Իսպանիայի եւ Լեհաստանի հաւաքականները: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1-1 հաշւով։

25-րդ րոպէին Ալւարօ Մորատան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 54-րդ րոպէին Ռոբերտ Լեւանդովսկին հաւասարեցրեց հաշիւը:

Երկրորդ տուրից յետոյ  E խմբի առաջատարը Շւեդիան է, որ վաստակել է 4 միաւոր: Սլովակիայի եւ Իսպանիայի հաւաքականները 2-ական միաւորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, իսկ Լեհաստանը 1 միաւորով 4-րդն է:

Այսօր կը մեկնարկի խմբային փուլի 3-րդ տուրը: Կը կայանայ 2 հանդիպում: A խմբում ուժերը կը չափեն Իտալիան եւ Ուելսը, Շւէյցարիան եւ Թուրքիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։