Հա

Մարզական

21/06/2021 - 08:35

Եւրօ-2020. Իտալիան եւ Ուելսը յաջորդ փուլում են

 Եւրօ-2020-ի խմբային փուլում մեկնարկեց երրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան A խմբում կայացաւ երկու հանդիպում:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի խմբային փուլում մեկնարկեց երրորդ տուրը: Երէկ՝ երեկոյեան A խմբում կայացաւ երկու հանդիպում:

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում խաղադաշտ դուրս եկան Իտալիայի եւ Ուելսի հաւաքականները: Իտալիան յաղթեց 1:0 հաշւով: Խաղի միակ գնդակը 39-րդ րոպէին խփեց Մատէօ Պեսինան:

Միւս խաղում, Բաքւում, ուժերը չափեցին Շւէյցարիայի եւ Թուրքիայի ընտրանիները: Շւէյցարիան ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն եւ յաղթեց 3:1 հաշւով: Շւէյցարիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Հարիս Սեֆերովիչը (6-րդ րոպէ) եւ Ժերդան Շաքիրին (26-րդ եւ 68-րդ րոպէներ): Այս առաջնութիւնում Թուրքիայի միակ գնդակը 62-րդ րոպէին խփեց Իրֆան Քանը:

Այսպիսով, Իտալիայի հաւաքականը ցոյց տալով 100 տոկոսանոց արդիւնք, վստահօրէն գլխաւորեց A խմբի մրցաշարային աղիւսակը եւ նւաճեց 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր: Ուելսի եւ Շւէյցարիայի հաւաքականները 4-ական միաւորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Ուելսը խփաց եւ բաց թողած գնդակների դրական հաշւեկշռի (3:2, +1) շնորհիւ յայտնւեց յաջորդ փուլում: Թորքիան առանց միաւորի եզրափակեց խմբի մրցաշարային աղիւսակը:

Այսօր կը կայանայ եւս 4 հանդիպում: C խմբում կը մրցեն Հիւսիսային Մագեդոնիան ու Հոլանդիան, Ուկրայինան եւ Աւստրիան: B խմբում ուժերը կը չափեն Ֆինլանդիան եւ Բելգիան, Ռուսաստանն ու Դանիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։