Հա

Մարզական

21/06/2021 - 08:40

«Փերսփոլիս»-ը՝ քառակի սուպերգաւաթակիր

 «Փերսփոլիս»-ը չորրորդ անգամ անընդմէջ նւաճեց Իրանի ֆուտբոլի սուպերգաւաթը:

«alikonline.ir» - «Փերսփոլիս»-ը չորրորդ անգամ անընդմէջ նւաճեց Իրանի ֆուտբոլի սուպերգաւաթը:

Երէկ՝ երեկոյեան Թեհրանի «Ազադի» ստադիոնում «Փերսփոլիս»-ն ու «Թրաքթոր»-ը վիճարկեցին Իրանի նախորդ մրցաշրջանի սուպերգաւաթը, որի համար պայքարը յետաձգւել էր համավարակի պատճառով:

Հանդիպման ողջ ընթացքն անցաւ «Փերսփոլիս»-ի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Իրանի գործող չեմպիոնները 61-րդ րոպէին Իսա Ալ Քասիրի խփած միակ գնդակի շնորհիւ յաղթեցին 1:0 հաշւով՝ դառնալով Իրանի սուպերգաւաթակիր:

Այս յաղթանակի շնորհիւ «Փերսփոլիս»-ը դարձաւ իւրայատուկ ռեկորդի հեղինակ: Չեմպիոնական պոկերից յետոյ, մայրաքաղաքի «կարմիրներ»-ը սուպերգաւաթում եւս դարձան պոկերի հեղինակ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։