Հա

Մարզական

22/06/2021 - 08:10

Եւրօ-2020. Բելգիան, Դանիան, Հոլանդիան եւ Աւստրիան յաջորդ փուլում են

Երէկ՝ երեկոյեան Եւրօ-2020-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին B եւ C խմբերում ընդգրկւած թիմերը։

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան Եւրօ-2020-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին B եւ C խմբերում ընդգրկւած թիմերը։

B խմբում դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նւաճած Բելգիայի հաւաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց ֆինների հետ։ Աշխարհի բրոնզէ մեդալակիրները երրորդ յաղթանակը տարան՝ 2։0։ 74-րդ րոպէին ինքնագոլի հեղինակ դարձաւ ֆինների դարպասապահ Լուկաշ Հրադեցկին։ 81-րդ րոպէին աչքի ընկաւ բելգիացիների յարձակւող Ռոմելու Լուկակուն։

Բելգիան 9 միաւորով գրաւեց առաջին տեղը, Ֆինլանդիան վաստակեց 3 միաւոր, գրաւեց երրորդ տեղը եւ դեռ պահպանում է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարաւորութիւնը։

Խմբի միւս խաղում Ռուսաստանի հաւաքականը Կոպենհագենում հիւրընկալւեց դանիացիներին եւ պարտութիւն կրեց 1։4 հաշւով՝ աւարտելով պայքարն այս մրաշարում։ Դանիան 3 միաւորով երկորդ տեղում է եւ 1/8 եզրափակիչում։

Բելգիան B խմբի առաջին երկու տուրերում յաղթել էր Ռուսաստանին (3։0) եւ Դանիային (2։1)։ Ֆինլանդիան 1։0 հաշւով յաղթել էր դանիացիներին եւ նոյն հաշւով պարտւել ռուսներին։

Մրցաշարային դրութիւն․ Բելգիա՝ 9, Դանիա՝ 3, Ֆինլանդիա՝ 3, Ռուսաստան՝ 3։

C խմբում դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նւաճած Հոլանդիայի հաւաքականը տարաւ երրորդ յաղթանակը։ Ամստերդամում մրցակիցը Հիւսիսային Մակեդոնիայի թիմն էր։ Հոլանդացիների կազմում դուբլի հեղինակ դարձաւ կիսապաշտպան Ժորժինեօո Վէյնալդումը։

Մակեդոնացիները երեք պարտութիւնից յետոյ աւարտեցին մրցելոյթը։

Խմբում երկրորդ տեղը գրաւեց եւ փլէյ-օֆֆի ուղեգիր նւաճեց Աւստրիայի հաւաքականը, որը Բուդապեշտում մրցեց ուկրայինացիների հետ եւ առաւելութեան հասաւ նւազագոյն հաշւով։ Աչքի ընկաւ կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները։

Աւստրիան վաստակեց 6 միաւոր։ Ուկրայինան ունի 3 միաւոր եւ կը սպասի բոլոր խմբերում պայքարի աւարտին։

Մրցաշարային դրութիւն. Հոլանդիա՝ 9, Աւստրիա՝ 6, Ուկրայինա՝ 3, Հիւսիսային Մակեդոնիա՝ 0։ 

Յիշեցնենք, որ Եւրօ-2020-ի 6 խմբերից փլէյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կը նւաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաւած հաւաքականները, նաեւ լաւագոյն արդիւնքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Այսօր կը կայանայ եւս 2 հանդիպում: D խմբում կը մրցեն Անգլիան ու Չեխիան, Խորւաթիան ու Շոտլանդիան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։