Հա

Մարզական

23/06/2021 - 08:15

Լեւոն Արոնեանն ՖԻԴԷ-ի աշխարհի գաւաթում կը ներկայացնի Հայաստանը

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կը մասնակցի ՖԻԴԷ-ի աշխարհի գաւաթի խաղարկութեանը, որում կը ներկայացնի Հայաստանը:

«alikonline.ir» - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կը մասնակցի ՖԻԴԷ-ի աշխարհի գաւաթի խաղարկութեանը, որում կը ներկայացնի Հայաստանը. հաղորդում է Armsport.am-ը:

Բացի Արոնեանից, Հայաստանը եւս 4 մասնակից կունենայ աշխարհի Գաւաթում՝ Հայկ Մ. Մարտիրոսեանը, Շանթ Սարգսեանը, Յովհաննէս Գաբուզեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը։

Մրցաշարը կը կայանայ Սոչիում յուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Մրցանակային ֆոնդը 1 մլն. 892 հազար 500 ԱՄՆ դոլար է։

Աշխարհի Գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հասած շախմատիստները կը նւաճեն աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի ուղեգիր։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։