Հա

Մարզական

24/06/2021 - 09:40

109 գոլ. Ռոնալդուն հաւասարւեց Դայիին

Կրիշտիանու Ռոնալդուին յաջողւեց կրկնել Ալի Դայիի ռեկորդը, Պորտուգալիայի ազգային հաւաքականի կազմում խփելով 109 գոլ:

«alikonline.ir» - Կրիշտիանու Ռոնալդուին յաջողւեց կրկնել Ալի Դայիի ռեկորդը, Պորտուգալիայի ազգային հաւաքականի կազմում խփելով 109 գոլ:

Եւրօ-2020-ի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպման ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 2 11 մետրանոց հարւածներն օգնեցին նրան Պորտուգալիայի հաւաքականի կազմում իր գոլերի թիւը հասցնել 109-ի:

Այսպիսով Ռոնալդուին յաջողւեց կրկնել Իրանի ազգային հաւաքականի նախկին աւագ Ալի Դայիի ռեկորդը: Եւս մէկ գնդակ այս առաջնութիւնում, եւ Ռոնալդուին կը յաջողւի շրջանցել Դայիին՝ դառնալով 110 գոլի հեղինակ:

Ուշագրաւ եւ մի փաստ. Ռոնալդուն Ֆրանսիայի հետ խաղի արդիւնքում եւս մէկ նւաճման է հասել։ Նա Եւրոպայի եւ Աշխարհի առաջնութիւններում իր գոլերի թիւը հասցրել է 21-ի, ինչը ռեկորդ է։ Ռոնալդուն գերազանցել է Գերմանիայի հաւաքականի նախկին յարձակւող Միրոսլաւ Կլոզէին․ նրա ակտիւում 16 գոլ կար Աշխարհի առաջնութիւններում եւ 3-ը՝ Եւրոպայի առաջնութիւններում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։